Ռաֆաելլո (կոնֆետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռաֆաելլո (իտալ.՝ Raffaello[1]),իտալական Ferrero Spa ընկերության կողմից արտադրվող հրուշակեղեն է։ Առաջին անգամ վաճառքի է հանվել 1990 թվականին։ Այն իրենից ներկայացնում է կրեմով և կոկոսի փաթիլներով պատված գետնանուշ։ Որոշակի նմանություն ունի նույն ընկերության կողմից արտադրվող Fererro Rocher շոկոլադե կոնֆետի հետ[2]։

Ռաֆաելլոն մանրադիտակի տակ

100 գրամ կոնֆետի սննդային արժեքը։ սպիտակուցներ - 9,3 գ։ ճարպեր - 47,8 գ; ածխաջրեր - 36,8 գ։ Էներգետիկական արժեքը կազմում է 615 կկալ։

Ռաֆաելոի բաղադրությունն է՝ սերուցք, սպիտակ շոկոլադ, կարագ, կոկոսի փաթիլներ, բոված պնդուկ կամ նուշ, կերակրի աղ[3]։

Ռաֆաելլո կոնֆետները ներկայացվում են սպառողին լավսանի փաթեթավորումով և կարմիր և սպիտակ գույներով ներկված մետաղյա տուփերում։ Ինչպես նաև ամեն կոնֆետ գտնվում է թղթե կամ լավսանի փաթեթավորումով։ Մեկ կոնֆետը կշռում է 10 գրամ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Raffaello — Ferrero». Վերցված է 2014 թ․ հունիսի 10-ին.
  2. «Названы марки №1 в России 2009» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 25-ին.
  3. «Кондитерская фабрика Ferrero во Владимирской области». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 10-ին.