Համազասպ Օհանջանյան
| Համազասպ Օհանջանյան | |
|---|---|
Հայաստանի վարչապետ, 1920թ. |
|
| Ծննդյան օր՝ | ?.?.1873 |
| Ծննդավայր՝ | Ախալքալաք |
| Վախճանի օր՝ | 31 հուլիսի 1947 |
| Վախճանի վայր՝ | Կահիրե |
| Ամուսին՝ | 1-ին կին` Օլգա Վավիլևնա
2-րդ կին` Ռուբինա Արեշյան |
Համո (Համազասպ) Օհանջանյանը (1873, Ախալքալաք -1947, Կահիրե) հայ քաղաքական, պետական գործիչ էր: Վաղ տարիքում անդամագրվել է ՀՅ Դաշնակցությանը։ 1920թ. եղել է Հայաստանի Հանրապետության վարչապետ, նրա կառավարությունն է ստորագրել Սևրի դաշնագիրը:
[խմբագրել] Կենսագրություն
Ծնվել է Ախալքալաքում, սովորել է տեղի դպրոցում, ավարտել է Թիֆլիսի ռուսական վարժարանը: Ապա մեկնել է Մոսկվա` համալսարանում բժշկական կրթոււթյուն ստանալու: Այդ շրջանում էլ կապեր է հաստատում հեղափոխականների հետ, իսկ ուսանողական ընդվզումներին մասնակցության պատճառով դուրս է մնում համալսարանից և Մոսկվայից հեռանում է Թիֆլիս: 1897թ. հանդիպում է Օլգա Վավիլևնային, ամուսնանում են, ունենում են երկու տղա և մեկ դուստր: 1899թ. մեկնում է Շվեյցարիա` Լոզանում բժշկական մասնագիտացման համար: 1902-ին ավարտելով ուսումը` վերադառնում է Թիֆլիս: 1903թ. հանդես է գալիս ժողովրդական շարժման ձևավորողներից, որն ուղղված էր ցարական իշխանության հունիսի 12-ի օրենքի դեմ, որով հայ եկեղեցական գույքը պետականացվում էր` բռնագրավվում: Օհանջանյանը մասնակցում է ՀՅԴ 3-րդ և 4-րդ ընդհանուր ժողովներին, դառնում Արևելյան բյուրոյի անդամ: Կուսակցական գործունեություն է իրականացնում 1905-1907թթ. ռուսական առաջին հեղափոխության ժամանակ: Այդ ընթացքում էլ ծանոթանում է դաշնակցական Ռուբինային, ով հետագայում դառնում է կինը: 1908թ. ավելի քան 200 դաշնակցականների հետ ձերբակալվում է ցարական իշխանության կողմից, տարվում Մետեխի բանտ, ապա նաև Խարկով ու Սիբիր: Բանտարկությունից ազատվում է 1916-ին, վերադառնում Թիֆլիս, որպես բժիշկ` օժանդակում հայ կամավորական գնդերին ռազմաճակատում:
Խորհրդային վարչակարգի հաստատումից հետո հայրենիքը փորձեց լքել նաև Հ. Օհանջանյանը, սակայն հայ-վրացական սահմանի վրա ձերբակալվեց: Նա և շատերը փրկվեցին 1921 թ. փետրվարյան ապստամբության շնորհիվ: Ապրիլին Օհանջանյանը հեռացավ, հաստատվեց Կահիրեում: Համազասպ Օհանջանյանը նաև Համազգային հայ կրթական և մշակութային միության 1928թ. հիմնադիրներից է, առաջին նախագահը` մինչև մահը` 1947թ.: [1]
[խմբագրել] Առաջին Հանրապետություն, Օհանջանյանի կառավարությունը
Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ռուսական զորքերը զորքերը լքում են կովկասյան ճակատը: Հայողազգային խորհուրդը Գերմանիա է ուղարկում պատվիրակություն` Օհանջանյանի գլխավորությամբ, սակայն բանագնացները չեն կարողանում լուծել դրված խնդիրը: 1918թ. մայիսին Օհանջանյանը գործուն մասնակցություն է ունենում Ղարաքիլիսայի ճակատամարտում, իսկ որդին էլ զոհվում է: Մայիսի 28-ին Հայաստանը հռչակվում է անկախ: 1918թ. մայիսին Փարիզի վեհաժողովին մասնակցելու համար հայկական պատվիրակության կազմում է նաև Օհանջանյանը, ով Եվրոպայում մնում է մինչև 1920թ.: 1919թ. ՀՅԴ 9-րդ ընդհանուր ժողովում Հ.Օհանջանյանն ընտրվում է բյուրոյի անդամ: Վերադառնալով Հայաստան` նա զբաղեցնում է Արտաքին գործոց նախարարի պաշտոնը: Ա.Խատիսյանի հրաժարականից հետո 1920թ. մայիսի 5-ին նա դարձավ վարչապետ: Ժողովրդին արվեց հայտարարություն. «Տաճիկ փաշաները մի կողմից, բոլշևիզմի կարմիր պատմուճանը հագած ադրբեջանյան խաները մյուս կողմից նորից սպառնում են Հայաստանի անկախությանն ու ազատությանը»:
Նախ փորձելով անարյուն, ապա զինված ուժերով` երկու շաբաթում վերջ տրվեց երկրում ապստամբական շարժմանը: Բոլշևիկյան ապստամբությունը ճնշվեց: Պետական ծախսերը կառավարությունը հոգում էր թղթադրամներով: Փոփոխություններ կատարվեցին հարկային քաղաքականության մեջ: Ընդունվեց փոխառության օրենքը, փոխառությունն արվելու էր տաս տարով: Աշխատանք էր տարվում գյուղատնտեսության և պետական գույքի նախարարությունում: Կազմակերպվում էր լեռնաարդյունաբերությունը: Կառավարությունը հուլիսին հաստատեց Հայաստանի պետական զինանշանի նախագիծը, քաղաքացիության օրենքը: Մայիսին Լևոն Շանթի ղեկավարած պատվիրակությունը մեկնեց Մոսկվա՝ բանակցելու Չիչերինի հետ: Հոկտեմբերին կազմվեց դաշնագրի նախագիծը, որով Խորհրդային Ռուսաստանը ճանաչում էր Հայաստանի անկախությունն ու անձեռնմխելիությունը, Հայաստանին մնում էր Զանգեզուրը, իսկ Ղարաբաղը և Նախիջևանը մնում էին ինքնավար: Բայց կառավարության դիվանագիտական ջանքերն ի դերև ելան: Օգոստոսի 10-ին ստորագրվեց Սևրի պայմանագիրը: Հայ-թուրքական պատերազմի զինադադարի կնքումով՝ Օհանջանյանի կառավարությունը կորցրեց իր հեղինակությունը ժողովրդի աչքին:
Նոյեմբերի 23-ին Համո Օհանջանյանի կառավարությունը հրաժարական ներկայացրեց,- «Բացվում է նոր շրջան, քաղաքական ուժերի նոր սիտուացիա... իմ կառավարությունը ներկայացրեց իր հրաժարականը՝ նկատի ունենալով հանրապետության շահերը»,- ասաց Համո Օհանջանյանը՝ դիմելով խորհրդարանին: Նոյեմբերի 25-ին դադարեցին նրա լիազորությունները:[2] [3]
| Նախորդող Ալեքսանդր Խատիսյան |
ՀՀ Վարչապետ Համո Օհանջանյան 1920 |
Հաջորդող Սիմոն Վրացյան |
[խմբագրել] Աղբյուրներ
|
|
|
|---|---|
|
1918-1920 (ԱԺ նախագահներ և վարչապետներ) |
ԱԺ Նախագահներ: Ավետիք Սահակյան • Ավետիս Ահարոնյան • Հովհաննես Քաջազնունի Վարչապետներ: Արամ Մանուկյան •Հովհաննես Քաջազնունի • Ալեքսանդր Խատիսյան • Համո Օհանջանյան • Սիմոն Վրացյան |
|
կամ ՀԽՍՀ կոմունիստական կուսակցության առաջին քարտուղարներ (1920-1991) |
Սարգիս Լուկաշին • Աշոտ Հովհաննիսյան • Հայկ Հովսեփյան • Հայկազ Կոստանյան • Աղասի Խանջյան • Ամատունի Վարդապետյան • Գրիգոր Հարությունով • Սուրեն Թովմասյան • Յակով Զարոբյան • Անտոն Քոչինյան • Կարեն Դեմիրճյան • Սուրեն Հարությունյան • Վլադիմիր Մովսիսյան • Ստեփան Պողոսյան • Արամ Գասպարի Սարգսյան |
|
Նախագահներ |
Լևոն Տեր-Պետրոսյան • Ռոբերտ Քոչարյան • Սերժ Սարգսյան |