Ռադիոլոկացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռադիոլոկացիա, տեղաբաշխում, տեղավորում, գիտության և տեխնիկայի բնագավառ, որն ուսումնասիրում է տարբեր օբյեկտների, նշանակետերի դիտման ռադիոտեխնիկական միջոցներն ու եղանակները։ Ռադիոլոկացիա ասելով հասկանում են նաև ոադիոլոկացիոն կայանների օգնությամբ օբյեկտների ռադիոլոկացիոն դիտման (հայտնաբերման, ճանաչման, տարածական դիրքորոշման) պրոցեսը։ Ռադիոլոկացիաում չափում են օբյեկտի հեռավորությունը, ուղղությունը դիտման կետի նկատմամբ, շարժման շառավիղային և անկյունային արագությունները։ Օբյեկտների ռադիոլոկացիոն դիտումը հնարավորություն է տալիս նաև ի հայտ բերել դրանց բնորոշ առանձնահատկությունները (օրինակ, որոշել ջրային մակերևույթի սառցե ծածկույթի պարամետրերը, մթնոլորտի խոնավապարունակությունը, օբյեկտի չափերը, համադասավորությունը)։

Դիտվող օբյեկտները կարող են լինել մեկուսացած, կամ բազմաքանակ, կամ էլ հոծ գոյացությունների տեսքով։ Հնարավոր է նաև բարդ (համակցված) դիտում, օրինակ, տարածության և նրա մի որոշակի հատվածի ռադիոլոկացիոն զննում, որը հնարավորություն է տալիս այդ հատվածում կատարել նոր օբյեկտների որոնում և հայտնաբերում, միաժամանակ ստանալ արդեն հայտնաբերված օբյեկտի ընթացիկ կոորդինատները։ Տարբերում են ակտիվ և պասիվ։ Ակտիվ ռադիոլոկացիաի դեպքում դիտման համար օգտագործվում են դիտման կետից ճառագայթված և նշանակետերից անդրադարձած էլեկտրամագնիսական աղիքները։ Ակտիվ ադիոլոկացիա հնարավորություն է տալիս որոշել օբյեկտի հեռավորությունը, դիտման կետի նկատմամբ ուղղությունը, ինչպես նաև շառավիղային և անկյունային արագությունները։ Առավել տարածված զոնդող ճառագայթումով ադիոլոկացիա կարող է լինել իմպուլսային (իմպուլսային ռադիոլոկացիոն կայան) և (անընդհատ ճառագայթումով ռադիոլոկացիոն կայան)։ Իմպուլսային ռադիոլոկացիոն կայանում ճառագայթման և ընդունման համար օգտագործվում է նույն անտենան, որը, հաջորդաբար, փոխանջատիչի օգնությամբ միացվում է հաղորդչին կամընդունիչին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 565