Ակադեմիկոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մի շարք երկրների գիտությունների ակադեմիաների պատվավոր անդամ՝ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյան

Ակադեմիկոս, գիտնականների կազմակերպության (գիտությունների ակադեմիայի) անդամի կոչում։

Ակադեմիկոսներն ընտրվում են (ցմահ) ընդհանուր ժողովում՝ համապատասխան ակադեմիայի թղթակից անդամներից (բացառությամբ արտասահմանյան և պատվավոր ակադեմիկոսների)։ Ընտրման ժամանակ ձայնի իրավունք ունեն միայն ակադեմիկոսները։ Որոշ երկրներում թոշակառու ակադեմիկոսները ստանում են «պատվավոր ակադեմիկոսի» («emeritus») կիչում (գիտության կամ արվեստի բնագավառում զգալի ներդրումների շնորհիվ)։