Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա
| Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիա | |
|---|---|
| Հապավում | ԳԱԱ |
| Միջազգային անվանում | Armenian National Academy of Sciences |
| Հիմնադրում | 1943-ի նոյեմբերի 29 |
| Տիպ | Ակադեմիա |
| Նախագահ | Ռադիկ Մարտիրոսյան |
| Դոկտորներ | 335 |
| Կայք | http://www.sci.am/index.php?langid=2 |
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան, ԳԱԱ կամ ՀՀ ԳԱԱ հապավումով, բարձրագույն պետական ինքնակառավարվող ոչ առևտրային հաստատություն է, որի նախագահությունը գտնվում է Երևանում: Ակադեմիան նաև մասնաճյուղեր ունի Գյումրում, Սևանում, Գորիսում, Վանաձորում, և Կապանում:
Այն կազմակերպում և իրականացնում է հիմնարար և կիրառական գիտական հետազոտություններ, և համակարգում է հանրապետությունում կատարվող հիմնարար հետազոտությունները: ԳԱԱ-ն նաև ծառայում է որպես ՀՀ իշխանության բարձրագույն մարմինների պաշտոնական գիտական խորհրդական:
ՀՀ ԳԱԱ-ն 1943 թվականին հիմնադրված Հայաստանի գիտությունների ակադեմիայի իրավահաջորդն է դարձել 1993 թվականից:
Բովանդակություն |
Պատմություն [խմբագրել]
1943 թվականի նոյեմբերի 25-ին հիմնադրվել է Հայաստանի գիտությունների ակադեմիան՝ 1935 թվականից գործող Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության հայկական մասնաճյուղի (ԱրՄՖԱՆ հապավումով) հիման վրա: Նրա հիմնադիրներից են եղել Հովսեփ Օրբելին, Ստեփան Մալխասյանցը, և Վիկտոր Համբարձումյանը: Հովսեփ Օրբելին նաև ծառայել է որպես ԳԱԱ-ի առաջին նախագահ մինչև 1947 թվական, որից հետո ԳԱԱ նախագահ է դարձել Վիկտոր Համբարձումյանը մինչ 1993 թվական:
1993 թվականին, Հայաստանի գիտությունների ակադեմիայի անունը փոխվել է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, և այդ թվականից մինչ 2007 թվական նրա նախագահի պաշտոնում է ծառայել Ֆադեյ Սարգսյանը, իսկ 2007 թվականի փետրվարի 19–ին այդ պաշտոնը հանձնարարվել է Ռադիկ Մարտիրոսյանին:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը կառուցվել է 1955 թվականին: Շենքը վերանորոգվել է 2009 թվականին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներով:[1]
ՀՀ ԳԱԱ Կառուցվածքը [խմբագրել]
ԳԱԱ-ն ֆինանսավորվում է պետական բյուջեից: Լրացուցիչ ֆինանսավորման աղբյուր են հանդիսանում պետական և մասնավոր հիմնադրամներից տրամադրված, ինչպես նաև հանրապետության և այլ պատվիրատուների հետ կնքած պայմանագրերի արդյունքում ստացվող գումարները:
ՀՀ ԳԱԱ-ն 50-ից ավելի գիտական ինստիտուտների, հաստատությունների, ձեռնարկությունների, և այլ կազմակերպությունների միավորումը և նախագահության միասնությունն է:
Այն ունի գիտության բնագավառների հինգ բաժանմունքներ՝
- Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունք - պարունակում է 3 գիտական կազմակերպություն
- Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունք - պարունակում է 4 գիտական կազմակերպություն
- Բնական գիտությունների բաժանմունք - պարունակում է 10 գիտական կազմակերպություն
- Քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունք - պարունակում է 8 գիտական կազմակերպություն
- Հումանիտար գիտությունների բաժանմունք - պարունակում է 10 գիտական կազմակերպություն
Սույն գիտությունների բաժանմունքներում գործում են տարբեր գիտական ուղղությունների խորհուրդներ, իսկ ԳԱԱ-ի նախագահության առընթեր նաև գոյություն ունեն գիտահրատարակչական խորհուրդ, հաշվողական տեխնիկայի հանձնաժողով, էներգետիկայի պրոբլեմային գիտական խորհուրդ, և Սևանա լՃի պահպանության փորձագիտական հանձնաժողով:
ԳԱԱ-ի շենքին առընթեր գործում են հիմնակազմ գիտական գրադարան, Գիտական տեղեկատվության կենտրոն, Գիտակրթական միջազգային կենտրոն, «Գիտություն» հրատարակչական-արտադրական միավորումը և տպարանը, ինչպես նաև այլ ծառայություններ:
Անձնակազմ [խմբագրել]
Ակադեմիան ունի ավելի քան 4500 աշխատակից, որոնցից 99-ը ակադեմիկոսներ, 20-ը թղթակից անդամներ, 335-ը գիտության դոկտորներ, և 1156-ը գիտության թեկնածուներ են: Ակադեմիան նաև իր կազմում ունի 3 պատվավոր անդամ, 24 արտասահմանյան անդամ և 24 պատվավոր դոկտոր:
Կառավարում [խմբագրել]
ՀՀ ԳԱԱ-ն կառավարվում է ակադեմիայի ընդհանուր ժողովի կողմից, որն ընդրգրկում է ակադեմիայի իսկական անդամներին, թղթակից անդամներին և գիտական կազմակերպությունների տնօրեններին:
ԳԱԱի նախագահներ [խմբագրել]
| Նախագահի անուն | Ծառայության ժամանակաշրջան |
|---|---|
| Հովսեփ Օրբելի | 1943–1947 |
| Վիկտոր Համբարձումյան | 1947–1993 |
| Ֆադեյ Սարգսյան | 1993–2007 |
| Ռադիկ Մարտիրոսյան | 2007–հիմա |
Միջազգային գիտական համագործակցություն [խմբագրել]
ՀՀ ԳԱԱ գիտական համագործակցության պայմանագրեր ունի մի շարք երկրների գիտությունների ակադեմիաների հետ, որոնք են՝ Ռուսաստանը, Վրաստանը, Բելառուսը, Ուկրաինան, Թուրքմենիստանը, Հունգարիան, Չինաստանը, և Մեծ Բրիտանիան:
ՀՀ ԳԱԱի ներքո գտնվող գիտահետազոտական ինստիտուտները նաև գիտական համագործակցական լայն կապեր ունեն ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Նեդեռլանդների, Իսրայելի, Իրանի, Կիպրոսի, Մեքսիկայի և այլ երկրներին գիտական կենտրոնների հետ:
ՀՀ ԳԱԱ գիտնականները նաև իրենց մասնակցությունն են բերում միջազգային մի շարք հիմնադրամների և այլ կազմակերպությունների գիտական ծրագրերին:
Հրատարակչական գործունեությունը [խմբագրել]
ԳԱԱ հրատարակում է 13 գիտական ամսագրեր.
- ՀՀ ԳԱԱ զեկույցներ
- ՀՀ ԳԱԱ տեղեկագիր գիտություններ Երկրի մասին
- ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Մաթեմատիկա
- ՀՀ ԳԱԱ տեղեկագիր, Մեխանիկա
- ՀՀ ԳԱԱ տեղեկագիր, ֆիզիկա
- ՀՀ ԳԱԱ տեղեկագիր տեխնիկական գիտություններ
- Հայաստանի քիմիական հանդես
- Հայաստանի կենսաբանական հանդես
- Հայաստանի բժշկագիտական հանդես
- Պատմաբանասիրական հանդես
- Լրաբեր հասարակական գիտությունների
- Աստղաֆիզիկա
- Նեյրոքիմիա
Ակադեմիան նաև հրատարակում է Գիտություն թերթը 1993 թվականից: 2008 թվականից սկսած, ակադեմիան նաև առցանց հրատարակում է երկու գիտական հանդեսներ՝