Արթուր Իշխանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթուր Միքայելի Իշխանյան
Arthur Ishkhanian 2010 Ashtarak IPhI Seminar 01.jpg
ֆիզիկոս
Ծնվել է մայիսի 18, 1960
Ծննդավայր գ. Շոշ (ԼՂԻՄ)

Արթուր Միքայելի Իշխանյան (Մայիսի 18, 1960), հայ ֆիզիկոս։ Իշխանյանի աշխատությունները վերաբերում են ատոմական, մոլեկուլային և օպտիկական ֆիզիկային, մակերևութային, ոչ գծային և մաթեմատիկական ֆիզիկայի բնագավառներին։

Կենսագրական ակնարկ[խմբագրել]

Ա. Իշխանյանը ծնվել է Ղարաբաղի Շոշ գյուղում 1960 թ. մայիսի 18-ին։ Հայրը՝ Միքայել Իշխանյան, եղել է մաթեմատիկայի դասատու։ 1977-1983 թթ. ուսանել է Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտի Աերոֆիզիկայի և Տիեզերական Տեխնիկայի ֆակուլտետում։

2004 թ. Ա. Իշխանյանին շնորհվել է գիտությունների դոկտորի կոչում։

2006 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ[1]։

Ղարաբաղյան պատերազմի տարիներին զբաղվել է զենքի նախագծմամբ և արտադրությամբ։ [2]

Գիտական գործունեության հիմանական ուղղությունները[խմբագրել]

Ոլորտներ[խմբագրել]

Ատոմական Օպտիկա, Ուսաումնասիրել է ատոմների ցրումը լազերային ճառագայթմամբ։ Մակերևութային Պլազմոնային Պոլյարիտոններ։ Ատոմ-Մոլեկուլային փոխակերպումները սառնատոմական Բոզե-Էնշտեյնյան Կոնդենսատներում։ Մաթեմատիկական Ֆիզիկա։

Մանկավարժական գործունեություն[խմբագրել]

Իշխանյանը գիտական աշխատանքը զուգակցում է մանկավարժական գործունեության հետ։ ԵՊՀ ֆիզիկայի ֆզկուլտետի տեսական ֆիզիկայի ամբիոնի դասախոս է։ Նա հեղինակն է, դասախոսություններ է կարդացել։

Գիտակազմակերպչական գործունեություն[խմբագրել]

ՀՀ ԳԱԱ «Մաշտոց» Ճարտարագիտական կենտրոնի գիտքարտուղար (1994-2005 թ․), այնուհետև՝ տնօրենի պաշտոնակատար (2005-2007 թ․)։ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի Ֆիզիկաճարտարագիտական լաբորատորիայի վարիչ (2007 թ․-ից մինչ այժմ)։

Հասարակական գործունեություն[խմբագրել]

Աշտարակի 7-րդ դպրոցի հիմնադիրներից է։ 2007-2009 թթ. Ակտիվ հասարակական քննարկումներով մշակել է հայեցակարգ արտերկրի բարձր վարկանիշով համալսարաններում ուսանող հայ երիտասարդներին պետական աջակցության ցուցաբերման համար[3], որի արդյունքում 2009-ին ստեղծվեց «Լույս» Հիմնադրամը[4]։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել]

Մատենագրություն[խմբագրել]

Արտահայտություններ[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Wikiquote-logo-en.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են՝