Հրանտ Մաթևոսյան (ռադիոֆիզիկոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրանտ Մաթևոսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մաթևոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրանտ Մաթևոսյան
Ծնվել է1947
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր

Հրանտ Հենրիկի Մաթևոսյան (1947, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի քարտուղար՝ 2011 թվականից։ Ռադիոֆիզիկոս։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1997), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2010), ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ (2011 թվականից), Գիտության զարգացման հիմնադրամի տնօրեն (2007 թվականից), Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տեսական ֆիզիկայի բաժնի վարիչ (2006 թվականից)։ Ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը (1970)։ Աշխատանքները վերաբերում են պլազմայի ու պլազմանման միջավայրերի, լիցքավորված մասնիկների փնջերի ու արտաքին էլեկտրամագնիս, դաշտերի փոխազդեցությանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։