Պատմաբանասիրական հանդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատմաբանասիրական հանդես
Տեսակպատմության ամսագիր
Լեզուհայերեն, ռուսերեն և բազմալեզու[1]
Գլխավոր խմբագիրԱնուշավան Զաքարյան
Հիմնադրվել է1958
ՀրատարակիչՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի "Գիտություն" հրատարակչություն
ԵրկիրՀայաստան
Հրատարակության պատմություն1958 թվականից
Հաճախականություն3
Գրախոսվողոչ
Հոդվածներ30
Տպաքանակ350
Հայկական ԱԳ0.05
ISSN0135 - 0536
ISI0
SCOPUS0
ԲՈՀ ցանկ1
OCLC470223840
DOI10.52853/01350536
Կայքflib.sci.am/journal/HP.J/Frame.html

Պատմաբանասիրական հանդես (անգլ.՝ Historical-Philological Journal), ՀՀ ԳԱԱ կողմից հրատարակվող գիտական հանդես։ Լուսաբանում է հայ ժողովրդի պատմության, գրականության, փիլիսոփայության, լեզվի, արվեստի և մշակույթի հարցերը, ընդհանուր բանասիրության և հայագիտության տեսական խնդիրները, հայ ժողովրդի քաղաքական, տնտեսական և մշակութային կապերը մյուս ժողովուրդների հետ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայագիտական այս հանդեսը հիմնադրվել 1958 թվականին, հիմնադիր խմբագիրն է եղել ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանը, որի մահից հետո 1999 թվականին նրան փոխարինել է ակադեմիկոս Վարդգես Միքայելյանը։ 2006 թվականից հանդեսի գլխավոր խմբագիրն է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր Սարգիս Հարությունյանը

Տպագրվելիք հոդվածները, եթե հարկ է զգացվում, ուղարկվում են մասնագետներին գրախոսության։ Տպագրվող բոլոր հոդվածները վերջնականապես քննարկվում են խմբագրական խորհրդի նիստում և հանձնվում տպագրության։ Հանդեսում տպագրված հոդվածները եռալեզու են՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Հանդեսը սկզբնական տարիներին տպագրվում էր տարեկան չորս համար, յուրաքանչյուրը ավելի քան 300 մեծադիր տպագրական էջ, իսկ 1999 թվականից ի վեր տպագրվում է տարեկան 3 համար։

Աշխատակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր խմբագիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր խմբագրի ներկա տեղակալ և պատասխանատու քարտուղարն է բանասիրական գիտությունների դոկտոր Անուշավան Զաքարյանը։

Խմբագրական խորհուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբագրական խորհուրդը բաղկացած է հետևյալ անդամներից՝

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The ISSN portalParis: ISSN International Centre, 2005. — ISSN 0135-0536
  2. «Պատմաբանասիրական հանդես». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 12-ին.