Կավարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կավարտ
Կավարտ
ԵրկիրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
ՇրջանՂափան
Այլ անվանումներԳավարթի, Գավարտ, Գավարտի, Կավարդ
Բնակչություն800 մարդ (1931)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Կավարտ (Աշխարհ)##
Կավարտ (Աշխարհ)

Կավարտ, գյուղ Հայկական ԽՍՀի Ղափանի շրջանում, Ղափան շրջկենտրոնից 3.5-4 կմ հյուսիս-արևելք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնում եղել է գյուղ Սյունիք աշխարհի Բաղք-Աճանան գավառում։ Հիշատակված է եղել Տաթևի վանքի հարկացուցակում (XIII դար) և նոր ժամանակների (1781 թ.) «Քյոթուկ» մատյանում։

Նույն անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։

Գյուղն հարուստ է պղնձի պաշարներով, որը կազմում է Լենհանքերի շարունակությունը։ Պղնձահանքերը շահագործվում էին դեռևս 1850-ական թվականներից։ Ներկայումս գյուղի տարածքը ընդգրկված է Ղափան քաղաքի մեջ և գետնատակին մեծ հանքախործեր ունենալու պատճառով նոր կառուցումներ չեն կատարվում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակիչները հայեր էին։

Կավարտի ազգաբնակչության փոփոխությունը.

Տարի 1886 1907 1931
Բնակիչ 453 580 800

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը հանքագործությունն էր, մասսամբ՝ գյուղատնտեսությունը։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում կա կանգուն XVII դարի քարակերտ, բավականին շքեղ եկեղեցին։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ուներ միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 966

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]