Բաղաբուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Բաղաբուրջ
ԵրկիրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
ՇրջանՂափան
Այլ անվանումներԲաղավերջ, Բաղավիրջ, Բեխեվերջի, Պղավերջ
Բնակչություն451 մարդ (1939)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4

Բաղաբուրջ, գյուղ Հայկական ԽՍՀ Կապանի շրջանում, Կապան քաղաքից 1-2 կմ հարավ, Մեղրու լեռնահամակարգին պատկանող մի լեռնաճյուղի վրա, ծովի մակարդակից 1000-1100 մ բարձրության վրա։

Նույն անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Կապանի շրջանի։ 1958 թվականին միացվել է Կապան քաղաքին և ներկայումս համարվում է նրա թաղամասերից մեկը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը բնակեցված է եղել հայերով[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2].

Տարի 1831 1831 1873 1926 1939
Բնակիչ 14 183 391 499 451

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնում գյուղը կոչվել է Բեխեվերջի, իսկ հատագայում Բաղավերջ և մտել է Զանգեզուրի գավառի Ղափանի ոստիկանական շրջանի մեջ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում հյուսիս-արևմտյան կողմում գտնվում է Ս. Հռիփսիմե անունով թաղակապ, սրբատաշ քարերով կառուցված եկեղեցի (X դար)։ Եկեղեցու խորանի մոտ պահպանվել են 2 սրբատաշ քարերով խաչարձաններ։ Եկեղեցու մոտակայքում կա ավերակ գյուղատեղի[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  2. 2,0 2,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 569

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]