Զաբազադուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Զաբազադուր
ԵրկիրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
ՇրջանՍիսիան
Այլ անվանումներԶաբախատուր, Զաբլազատուր, Զաբլատատուր, Զաբխազադուր, Զապլազատուր, Զորբա Ծատուր
Բնակչություն120 մարդ (1914)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4

Զաբազադուր, գյուղ Հայկական ԽՍՀի Սիսիանի շրջանում։ Գտնվում է Բնունիս գյուղից 3-4 կմ հարավ-արևմուտք, սարալանջի վրա։

Նույն անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լքվել է՝ 1918-1920 թվականներին։ Նշմարվում են շենքերի հետքերը, կան գերեզմանաքարեր ու խաչքարեր։ Ըստ ավանդության սկզբնապես կոչվել է Զորբա Ծատուր։ Ղևոնդ Ալիշանը նույնացնում է պատմական Սյունիք աշխարհի Ծղուկ գավառի Սապատազոր գյուղի հետ

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1908 թվականին ուներ 123 ադրբեջանցի բնակիչ[1]։

Զաբազադուրի ազգաբնակչության փոփոխությունը.

Տարի 1897 1907 1914
Բնակիչ 103 143 120

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը կաթնաանասնապահություն, դաշտավարություն, անասնաբուծություն, մեղվաբուծությունն էր։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում կար Ս. Հռիփսիմե անունով անշուք կանգուն եկեղեցի։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ուներ միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Зангезурский уезд на 1908 год». Վերցված է 2021 Հունիս 8-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 254

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]