Աճանան (գյուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աճանան (այլ կիրառումներ)
Գյուղ
Աճանան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
Համայնք Կապան համայնք[1]
Հիմնադրված է1880 թ.
Այլ անվանումներԽալաջ
Մակերես7,64 կմ²
ԲԾՄ900 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն164[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Աճանան (գյուղ) (Հայաստան)##
Աճանան (գյուղ) (Հայաստան)
Աճանան (գյուղ) (Սյունիքի մարզ)##
Աճանան (գյուղ) (Սյունիքի մարզ)

Աճանան, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում[1]։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի պաշտոնական անունը Աճանան է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում հայտնի է եղել Խալաջ անունով։ Աճանան է վերանվանվել 2006 թվականի հուլիսի 4-ին։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Ողջի գետի հովտում՝ ծովի մակերևույթից 800-900 մ բարձրության վրա։ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է մոտ 3 կմ դեպի հյուսիս-արևելք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում կա եկեղեցի, իսկ շրջակայքում՝ Նեղոց և Տաճատի գյուղատեղիներ[3]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Աճանանի մշտական բնակչությունը կազմել է 164, առկա բնակչությունը՝ 152 մարդ[2]։ Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ժամանակաշրջաններում մինչև 1988 թվականը գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4]։ Ստորև ներկայացված է Աճանան գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4][5].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1979 2001 2011
Բնակիչ 23 34[4] 374 94 131 269 331 161[6] 164[2]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է կաթնաանսապահությամբ։

Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում կան պղնձարջասպի հանքեր։

Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան (1980 թվականի դրությամբ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Տեղեկություններ Կապան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 23․12․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան, 2008 թ., էջ 15-16։
  4. 4,0 4,1 4,2 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հ. 2, էջ 621
  6. 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։