Տեղ (գյուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Տեղ
Տեղ գյուղի համայնապատկերը, 2019թ․
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
Համայնք Տեղ համայնք[1]
Հիմնադրված է10-րդ դար թ.
Մակերես38,79 կմ²
ԲԾՄ1350 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն2443 մարդ (2011)[2]
Խտություն65 մարդ/կմ²
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունտղցի
Ժամային գոտիUTC+4
Տեղ (գյուղ) (Հայաստան)##
Տեղ (գյուղ) (Հայաստան)
Տեղ (գյուղ) (Սյունիքի մարզ)##
Տեղ (գյուղ) (Սյունիքի մարզ)

Տեղ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Տեղ համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծին[3][4]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղ գյուղը գտնվում է Գորիս քաղաքից մոտ 12 կմ դեպի հյուսիս-արևելք՝ Գորիս-Ստեփանակերտ նախկին մայրուղու վրա, ծովի մակարդակից մոտ 1350-1400 մ բարձրության վրա։ Մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է մոտ 101 կմ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ պատմական վկայության, Տեղ գյուղը հիմնել է Սյունիքի թագուհի Շահանդուխտ II-ը՝ 10-րդ դարում[5]։ Մինչ այդ, Տեղի տարածքում եղել է քարանձավային բնակատեղի, որի մոտակայքում 4-ից 5-րդ դարերում կառուցվել է Սուրբ Գևորգ եկեղեցին։ Ուշ միջնադարում Տեղը եղել է մելիքանիստ գյուղ։

Ռուսական կայսրության ժամանակաշրջանում Տեղ գյուղն ընդգրկվել է Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[6]։ Խորհրդային Միության տարիներին այն մասն է կազմել Խորհրդային Հայաստանի Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Գորիսի շրջանի։ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո՝ վարչատարածքային նոր բաժանմամբ 1995 թվականից մտնում է Սյունիքի մարզի մեջ։ 2016 թվականից խոշորացված Տեղ համայնքի կենտրոնն է։

Հայ-ադրբեջանական հակամարտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախյան ազատամարտի ընթացքում Տեղ գյուղում զոհվածներին նվիրված հուշարձան

1988-1994 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2020-ներկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղ գյուղը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ 2002 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության հաշվառվել են դրանցից 72-ը՝ ընդհանուր 18 միավոր։ Այդ հուշարձաններից են մ.թ.ա. 2-1 հազարամյակով թվագրվող Քարակալ ամրոցն ու դամբարանադաշտը, 4-ից 5-րդ դարերով թվագրվող Սուրբ Գևորգ եկեղեցին, 5-ից 6-րդ դարերով թվագրվող Սռեղցի եկեղեցին, 14-ից 15-րդ դարերով թվագրվող Կոտրաց եղցի անունով եկեղեցին, 10-ից 20-րդ դարերով թվագրվող գերեզմանոցներ, 10-ից 17-րդ դարերով թվագրվող խաչքարեր, 17-ից 19-րդ դարերով թվագրվող մելիքական ապարանքներ, 14-ից 18-րդ դարերով թվագրվող բնակելի տներ, տարբեր դարերով թվագրվող կամուրջներ, ջրաղացներ, աղբյուրներ, ձիթհաններ և այլն[5][7]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն պատմական աղբյուրների՝ Տեղ գյուղում բնակվել են բացառապես հայեր[8]։

Ստորև ներկայացված են Տեղ գյուղի բնակչության վիճակագրական տվյալներն ըստ տարիների[9]

Տարի Բնակչություն
1831 798 մարդ [10]
1873 2285 մարդ [10]
1897 2703 մարդ [10]
1926 2167 մարդ [10]
1939 2570 մարդ [10]
1959 2213 մարդ [10]
1970 2197 մարդ [10]
1979 2109 մարդ [10]
1989 1755 մարդ [10]
2001 2333 մարդ [10]
2011 2443 մարդ [2]


Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, պտղաբուծությամբ, կարտոֆիլի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Խորհրդային շրջանում լայն տարածում են ունեցել նաև ծխախոտագործությունը և ճակնդեղի մշակումը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Տեղ համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 09․12․2023 թվական)։
  2. 2,0 2,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  3. «Տեղ գյուղի տարածքում ադրբեջանցիներն առաջ են եկել․ ՔՊ-ական պատգամավոր» հոդված hraparaktv.am կայքում։
  4. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
  5. 5,0 5,1 5,2 «Տեղ գյուղի էջը Սյունիքի մարզպետարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
  6. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 95
  7. Հայաստանի կառավարության որոշում N 2322-Ն, 29 դեկտեմբերի 2005 թ․։
  8. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»։
  9. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 197» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հունիսի 28-ին.
  10. 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տեղ (գյուղ)» հոդվածին։