Կուրիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կուրիս (նախկին Կուրավանք), գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, Մեղրի գետի աջ կողմում, լեռնաբազկի ընդարձակ գագաթին։ Հեռավորությունը մարզկենտրոնից 71 կմ հարավ-արևմուտք, ծովի մակերևույթից 1375 մ բարձրության վրա։ Գյուղում պահպանվել է 15-17 դարերի սբ. Ամենափրկիչ եկեղեցին, գյուղից 1,5 կմ հարավ-արևելք՝ նախկին Ագարակ գյուղի ավերակները և Կուրկուտախաչ հնավայրը։ Գյուղի հարավ-արևելյան և արևելյան կողմում կան գյուղատեղիներ, սառնորակ աղբյուրներ, այդ թվում նաև հանքային[1]

Բնակչություն[խմբագրել]

Կուրիսը 1831 թվականին ուներ 12, 1897 թվականին՝ 194, 1926 թվականին՝ 281, 1939 թվականին՝ 239, 1959 թվականին՝ 303, 1970 թվականին՝ 297, 1979 թվականին՝ 234, 2001 թվականին՝ 112, 2004 թվականին՝ 77 բնակիչ։ Բնակչությունը զբաղվում է այգեպտղաբուծությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]