Վերին Գեղավանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Վերին Գեղավանք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
Այլ անվանումներՓիրլու
ԲԾՄ1900 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն0 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունգեղավանքեցի
Ժամային գոտիUTC+4
Վերին Գեղավանք (Հայաստան)##
Վերին Գեղավանք (Հայաստան)

Վերին Գեղավանք (նախկին անվանումը՝ Փիրլու), գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում, մարզկենտրոն Կապանից 26 կմ հյուսիս-արևմուտք, Գեղի գետի ձախ ափին։

Նախկինում Փիրլու անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Կապանի շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։ Վերին Գեղավանք է վերանվանվել 2006 թ.-ի հուլիսի 4-ին[1]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Վերին Գեղավանքի մշտական կամ բնակչություն չուներ[2]։ Մինչև 1989 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[3]։

Վերին Գեղավանքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[1].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2011
Բնակիչ 41 138[3] 140 26 235 320 650 586 405 0[2]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պահպանվել են “Սուխան”, “Իմաստնոց” և “Տոնաշեն” գյուղատեղիները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 192» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հուլիսի 26-ին.
  2. 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»