Փխրուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Փխրուտ
ԵրկիրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
ՇրջանՂափան
Այլ անվանումներԲեխերոտ, Բեխորուտ, Բուխրուտ, Բուխուրութ, Բուհրուտ, Պըխրուտ, Պուխրուտ, Պուրխուտ, Փիրխուտ, Փխրութ, Փոխրուտ, Փուխրոտ, Փուպրուտ, Փուխուրուտ, Փուրխուտ
Բնակչություն173 մարդ (1959)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Փխրուտ (Աշխարհ)##
Փխրուտ (Աշխարհ)

Փխրուտ, գյուղ Հայկական ԽՍՀի Ղափանի շրջանում, Քաջարան քաղաքից 7-8 կմ հարավ-արևմուտք, Ողջի գետի վերին հոսանքի աջ կողմում, Մեղրու լեռնաշղթայի կանաչապատ լեռնալանջին։

Ունի ցուրտ կլիմա և ամառանոցային և առողջարար օդ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնում կոչվել է Բեխորոտ կամ Բուխրուտ և ընդգրված է եղել Սյունիքի Ձորք կամ Կապան գավառում։ Հետագայում Պուրխուտ անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։

Գյուղն ապաբնակեցվել է 1970-ական թվականներին։ 1976 թվականի այլևս որպես բնակավայր չի հիշատակվել։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակիչները հայեր էին։

Փխրուտի ազգաբնակչության փոփոխությունը.

Տարի 1831 1897 1926 1939 1959
Բնակիչ 19 134 216 230 173

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու մեղվաբուծությունն էր։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի XVII դարի թաղակապ, բազալտե քարից շինված կանգուն եկեղեցի, որի գավթում կան խաչարձան գերեզմաններ։ Գյուղից 2-3 կմ արևելք գտնվում է Շինատեղ կոչվող գյուղատեղին։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ուներ ութամյա դպրոց, ակումբ-գրադարան։

Գրչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է գրչության կենտրոն[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 268

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]