Մալև Վերին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Մալև Վերին
ԵրկիրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
ՇրջանՄեղրի
Այլ անվանումներՄալև Հին, Մալվալան
Բնակչություն526[1] մարդ (1908)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4

Մալև Վերին, գյուղ Հայկական ԽՍՀի Մեղրու շրջանում, Մեղրի շրջկենտրոնից 10 կմ հյուսիս-արևմուտք, Մալև գյուղից 7 կմ հյուսիս-արևմուտք։

Մալվալան անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1950-ական թվականների սկիզբը եղել է բնակելի։ Գյուղացիները բերքահավաք էին իրականացնում Մալև գյուղի տարածքում, իսկ այնուհետև հետ էին վերադառնում Մալև Վերին գյուղ։

1954 թվականին գյուղը միացվել է Մալև գյուղին, վերջինս էլ հետագայում միացվել է Ալդարա գյուղին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1908 թվականին գյուղն ունեցել է 526 հայ բնակիչ[1]։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պահպանվել են գյուղի եկեղեցին, գերեզմանոցը և տների ավերակները[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Зангезурский уезд на 1908 год, Малвалан». Վերցված է 2021 Հունիս 8-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 641

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]