Թեյ (Մեղրու շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Թեյ
ԵրկիրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
ՄեղրiԳորիս
Այլ անվանումներԱջըլու, Աջիլի, Գետիսալու, Դեհի, Թեի, Հաճիլու, Հաջիլու, Տեհի, Տեյ
Բնակչություն80 մարդ (1939)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4

Թեյ, գյուղ Հայկական ԽՍՀի Մեղրու շրջանում, Լեհվազ գյուղից հարավ, Մեղրի գետի աջ ափին, այգեշատ վայրում։

Համապատասխանում է Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Արևիք գավառի Տեհի գյուղին։

Աջիլի անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1943 թվականին գյուղի բնակիչները տեղափոխվել են Լեհվազ և գյուղը դադարել է գոյություն չունի

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակիչները հայեր էին։

Թեյի ազգաբնակչության փոփոխությունը.

Տարի 1873 1897 1926 1939
Բնակիչ 126 307 63 80

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու այգեգործությունն էր։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում կար Ս. Հռիփսիմե անունով անշուք կանգուն եկեղեցի։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ուներ միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 436

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]