Կալեր (Մեղրու շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լքված գյուղ
Կալեր
ԵրկիրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
ՇրջանՄեղրի
Այլ անվանումներԳալուր, Գյալուր, Կյալի, Կյալուր, Քյալուր
Բնակչություն185 մարդ (1959)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4

Կալեր (նախկինում՝ Գյալուր կամ Կյալուր), ներկայումս լքված գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում, Մեղրի քաղաքից մոտ 18 կմ հյուսիս, Մեղրու լեռնաշղթայի հարավային բարձրադիր լանջին, ծովի մակարդակից մոտ 2200 մ բարձրության վրա։

Գյալուր անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Մեղրու գավառի, իսկ 1930 թվականից` Մեղրու շրջանի։ Վերանվանվել է Կալեր 1935 թվականին։ 1960-ական թվականներին գյուղը ապաբնակեցվել է կապված գյուղական համայնքների խոշորացման ծրագրի հետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնում մտել է Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Արևիք գավառի մեջ, ուշ միջնադարում՝ Սյունիքի Կաքավաբերդ կամ Բաղաբերդ գավառի մեջ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը լքված է 1960-ական թվականներից, ներկայումս բնակչություն չունի; Նախկինում բնակեցված է եղել հայերով, բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[1][2].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959
Բնակիչ 21 148 329 389 275 185

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու դաշտավարությունն էր։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում կար Ս. Աստվածածին անունով եկեղեցի[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  2. 2,0 2,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 898

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]