Ագարակ (գյուղ, Սյունիքի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ագարակ (այլ կիրառումներ)
Գյուղ
Ագարակ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
Համայնք Կապան համայնք[1]
Մակերես16.60 կմ²
ԲԾՄ1025 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն177[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունագարակցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (285)
Ագարակ (գյուղ, Սյունիքի մարզ) (Հայաստան)##
Ագարակ (գյուղ, Սյունիքի մարզ) (Հայաստան)
Ագարակ (գյուղ, Սյունիքի մարզ) (Սյունիքի մարզ)##
Ագարակ (գյուղ, Սյունիքի մարզ) (Սյունիքի մարզ)

Ագարակ (Բացել ֆայլի մասին տվյալները արտասանություն), գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրը տեղակայված է Ողջի գետի ձախ կողմում։ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապանից հեռու է 12 կմ դեպի արևելք։ Ծովի մակարդակից բարձր է 1025 մ։

Ագարակը հյուսիս-արևմուտքից սահմանակից է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Խդրանց, հյուսիս-արևելքից՝ Եղվարդ, հարավ-արևելքից՝ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի[Ն 1] Տանձատափ (ներկայում Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո) գյուղերին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հիշատակվում է 12-ից 13-րդ դարերից։

Դավիթ Բեկի ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է, որ հայ զորավար Դավիթ Բեկի զինակից Թորոս իշխանի նստավայրը եղել է Եղվարդ գյուղը, որտեղից իշխում էր նաև Ագարակ և հարակից այլ գյուղերում[4][5]։ Թորոս իշխանի կրտսեր որդու՝ Հեթումի որդիներից երկրորդը՝ Քարամը, ով հայտնի էր նաև արտասովոր ուժ ունենալով, մելիքական իրավունքներով իշխում էր Ագարակի տարածաշրջանում, այդ թվում՝ Ագարակում։ Մելիք-Քարամն ու իր հաջորդներն իրենց նստավայրը Ագարակ գյուղից տեղափոխում են Տանձատափ գյուղը[4][6]։

Ռուսական կայսրության ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջանը Ռուսական կայսրության կողմից նվաճվելուց հետո հայ մելիքները պահպանում են իրենց տիրույթները ղեկավարել բեկական իրավունքով[7]։

Ռուսական կայսրության ժամանակաշրջանում ընդգրկված է եղել Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառի մեջ։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում կան զանազան հնություններ՝ խաչքարեր, գյուղատեղիներ («Կեչուտ» և «Սիրաձոր» վայրերում)։ Գյուղի XIX դարի Օհանա կոչվող եկեղեցին կանգուն է, կա մատուռ[8]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Ագարակի մշտական բնակչությունը կազմել է 177, առկա բնակչությունը՝ 146 մարդ։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[9][10]։ Ստորև ներկայացված է Ագարակ գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[9][10].

Տարի 1831 1873 1897 1914 1939 1959 1979 1989 2001 2011
Բնակիչ 81 496 929 814 553 217 226 183 190[11] 177[2]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագարակի բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ, ծխախոտագործությամբ, մեղվաբուծությամբ և թռչնաբուծությամբ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2020 թվականի նոյեմբերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Տանձատափ գյուղը հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը։ Ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Զանգելանի շրջանի բնակավայր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Կապան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 23․12․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
  4. 4,0 4,1 Սամվել Կարապետյան, «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում», Երևան, 1999 թվական, (էլեկտրոնային տարբերակ Արխիվացված 2021-11-10 Wayback Machine
  5. Ղաբաթլիի շրջանի տարածքում պահպանված պատմական հուշարձաններին նվիրված մեր ընդարձակ հոդվածը տես «Առերեսում» ամսաթերթում, N 15, 1996, էջ 8-9։
  6. «Հայաստանի Հանրապետաթիւն», օրաթերթ, 1995, 21 օգոստոս, N 209, էջ 2։
  7. «Մշակ», 1906, N 257, 23 նոյեմբերի, էջ 2։
  8. «ՀՀ բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 13-ին.
  9. 9,0 9,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  10. 10,0 10,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հ. 2, էջ 192
  11. 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները