Անգեղակոթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անգեղակոթ
39°34′05″ հս. լ. 45°56′38″ ավ. ե. / 39.568056° հս. լ. 45.943889° աե. ե.
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Սյունիքի մարզ
Առաջին հիշատակում V-րդ դար
Այլ անվանումներ Անգելաութ
Մակերես 45.79 կմ²
Խոսվող լեզուներ Հայերեն
Բնակչություն 1875 մարդ (2008)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն անգեղակոթցի
##Անգեղակոթ (Հայաստան)
Red pog.png
##Անգեղակոթ (Սյունիքի մարզ)
Red pog.png

Անգեղակոթ, գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում՝ Որոտան գետի ձախ ափին։

Պատմություն[խմբագրել]

Հնագույն ժամանակաշրջան[խմբագրել]

Անգեղակոթը Մեծ Հայքի հնագույն բնակավայրերից է։ Գյուղն առաջին անգամ հիշատակվում է դեռևս V-րդ դարում, թեև հայտնի է, որ այն գոյություն է ունեցել շատ ավելի շուտ ժամանակաշրջաններում։ Գյուղի տարածքում հայտնաբերվել են նեոլիթի և բրոնզի դարի դոլմեններ, շրջակայքում կան մ.թ.ա. VIII – I հազարամյակների դամբարանադաշտեր, կիկլոպյան ամրոցի հետքեր, իսկ ավելի ուշ ժամանակաշրջանից՝ միջնադարյան խաչքարեր, գերեզմաններ, ջրաղացներ։ Միջնադարյան հուշարձաններից են Սուրբ Ստեփանոս, Սուրբ Աստվածածին, Սուրբ Հազարափրկիչ եկեղեցիները և մատուռները։ Անգեղակոթի ամենանշանակալից սրբավայրը «Վարդան զորավար» սրբավայրն է, որտեղ ըստ տեղական ավանդապատումների, զետեղված է զորավար իշխան Վարդան Մամիկոնյանի դին, որն այստեղ էր բերվել 451 թ. Ավարայրի ճակատամարտից վերադարձող զորքերի կողմից։

Նույն դարաշրջանում, Անգեղակոթում էր բնակվում մարզպան Վասակ Սյունին. գյուղի տարածքում կա մի հուշարձան, որի տակ՝ ըստ տեղական ավանդապատումների, թաղված է Վասակ Սյունին։

Միջնադար[խմբագրել]

Միջին դարերում Անգեղակոթը Սյունիքի հոգևոր ու մշակութային կենտրոններից էր։ XVI-XVII-րդ դարերում այն մելիքանիստ ավան է եղել և համարվում էր գյուղաքաղաք։ 1699 թ. հայ ազատագրական շարժման գործիչ իշխան Իսրայել Օրին Անգեղակոթում հրավիրել է մի գաղտնի հավաք (Անգեղակոթի ժողովը) որի ընթացքում Սյունիքի հայ իշխանները (մելիքները) քննարկել են Հայաստանի անկախության ծրագրերը։

Նոր ժամանակաշրջան[խմբագրել]

1797 թ. Անգեղակոթը ենթարկվել է պարսիկ Աղա-Մահմեդ Բ խանի հարձակմանը և դատարկվել է։ 1828-30 թթ. այն նորից վերաբնակեցվեց՝ Պարսկաստանի Խոյ և Սալմաստ շրջաններից (հիմնականում Ղարաքյավշան գյուղից) գաղթած հայ բնակիչներով, ովքերհիմնեցին «նոր Անգեղակոթը»։

Հայտնի անձինք[խմբագրել]

Անգեղակոթում է ծնվել ծանրամարտի օլիմպիական խաղերի ու աշխարհի չեմպիոն Օգսեն Միրզոյանը։