Ազատաշեն (Գորիսի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ազատաշեն (այլ կիրառումներ)
Լքված գյուղ
Ազատաշեն
ԵրկիրՀայաստան Հայաստան
Այլ անվանումներԱթղունի, Ալեկուլի, Ալիկուլիքյանդ, Ալիղուլաշեն, Ալիղուլի, Ալիղուլի Աշաղը, Ալիղուլաշեն, Ալիղուլաշեն Առաջին, Ալիղուլաշեն Երկրորդ, Ալիղուլիքենդ Առաջին, Ալիղուլիքենդ Երկրորդ, Լաստ
Բնակչություն247 մարդ (1970)
Ազգային կազմհայեր

Ազատաշեն (նախկին անվանումը՝ Ալիղուլիքենդ), լքված գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանում, Գորիս քաղաքից մոտ 4 կմ արևելք, Գորիս-Ստեփանակերտ խճուղու աջ կողմում, բազմաթիվ ձորերով կտրտկված վայրում։

Ալիղուլիքենդ անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Գորիսի շրջանի։ Գյուղը վերանվանվել է Ազատաշեն 1940 թ։ 1970-ական թվականներին Ազատաշենը միավորվել է Ձորաշեն և Այգեձոր գյուղերի հետ` կազմելով Հարթաշեն գյուղը։ Ներկայումս լքված է։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը լքված է 1970-ական թվականներից, ներկայումս բնակչություն չունի; Նախկինում բնակեցված է եղել հայերով, բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[1][2].

Տարի Բնակչություն
1831 150 մարդ
1873 741 մարդ
1897 906 մարդ
1926 427 մարդ
1959 272 մարդ
1970 247 մարդ


Բնակչության հիմնական զբաղմունքը կաթնաանասնապահություն, դաշտավարություն, անասնաբուծություն, մեղվաբուծությունն էր։ Գյուղում կար Ս. Հռիփսիմե անունով անշուք կանգուն եկեղեցի։ Գյուղն ուներ միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  2. 2,0 2,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հ. 1, էջ 40
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 97