Հալիձոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Հալիձոր
Հալիձոր գյուղի համայնապատկերը 2018 թվականին
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
Համայնք Տաթև համայնք[1]
ԲԾՄ1350 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն551[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հալիձոր (Հայաստան)##
Հալիձոր (Հայաստան)
Հալիձոր (Սյունիքի մարզ)##
Հալիձոր (Սյունիքի մարզ)

Հալիձոր, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Տաթև համայնքում[1]։

Բնակավայրն ունի բազմադարյա պատմություն և հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ Այստեղ է գտնվում Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային ամենահայտնի ուղղություններից մեկը՝ Տաթևեր ճոպանուղի-Տաթևի վանք երթուղին։ Հանդիսանում է աշխարհի ամենաերկար ճոպանուղու առաջին մեկնարկային կետը։

Ունի գեղեցիկ բնություն, որն արտահայտվում է անդնդախոր ձորերով, ժայռապատ և անտառապատ լեռնալանջերով, որոնց ստորոտով հոսում է արագահոս Որոտան գետը։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի պտոնական անունը[1]։ Հալիձոր անունը ծագել է Հաբանդ գավառի Հալե, Հալիս կոչվող բնակավայրերի անվանումներից։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհագրորեն Հալիձրը գտնվում է Որոտան գետի ձախ ափի մոտ՝ ծովի մակարդակից 1300-1350 մ բարձրության վրա։ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է 62 կմ։ Մոտակա քաղաքը Գորիսն է, որից հեռու է 12 կմ դեպի հարավ-արևմուտք։

Հալիձորից հյուսիս-արևելք գտնվում է Շինուհայր գյուղը, հարավում և արևելքում՝ Որոտան գետի կիրճը, արևելքում և հյուսիս-արևելքում՝ մշակովի դաշտեր են։

Հալիձոր բնակավայրով է անցնում հանրապետական նշանակության Հ 45 ավտոճանապարհը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հալիձորը Հաբանդ գավառի հնագույն գյուղերից է, պատմական աղբյուրներում հիշատակվում է 10-րդ դարի սկզբից։ Ստ. Օրբելյանի՝ "Սյունիքի պատմություն" աշխատության մեջ այն դասվում է միջին մեծության գյուղերի շարքում ըստ իր վճարած հարկի[3]։

Դեռևս 10-րդ դարում Սյունյաց Բարդեն իշխանի դուստր Համազասպուհին Հալիձոր գյուղը նվիրել է Տաթևի վանքին, որը կրկին հաստատել է Տարսայիճ Օրբելլանը 1274 թ.: Հալիձորը Տաթևի սեփականությունն էր համարվում մինչև 19-րդ դարը[4]։

Ստեպանոս Օրբելյանի և հին հիշատակարանների մեջ գյուղի անունը գրվել է ՀԱԼԷ ձևով։ Հնում Հալիձոր գրելու դեպքում հասկացվում էր գյուղի շրջապատի ձորը։ Հետագայում գրվում է Հալի-ձոր և ի վերջո Հալիձոր։

Խորհրդային Միության ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Գորիսի շրջանի։

Ներկայիս Հալիձորը կառուցվել է 1966 թվականին Հին Հալիձորից փոքր ինչ հեռու և մինչև 1991 թվականը գտնվում էր Հարժիսի խորհտնտեսության կազմում։

Հայաստանի անկախության շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության անկախության սկզբի տարիներին Հալիձորը ընդգրկված է եղել Գորիսի շրջանի կազմում, իսկ 1995 թվականից Սյունիքի մարզում, որի մաս է կազմում նախկին Գորիսի շրջանը։ 2015 թվականից բնակավայրը ներառվել է Սյունիքի մարզի Տաթև խոշորացված համայնքի մեջ։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում է գտնվում կանգուն Սուրբ Մինաս եկեղեցին՝ կառուցված 1611 թվականին։ Գյուղից 2 կմ հարավ-արևմուտք գտնվում է նշանավոր Հարանց Անապատը, շրջակայքում են «Խաչին խութ» կոչվող եկեղեցին, «Պողոս-Պետրոս» մատուռը, մի շարք գյուղատեղիներ՝ «Հալիձոր», «Կարմիր», «Հայկաշեն», «Հայկատափ», Հալե, Հին Շենատեղ, , ինչպես նաև բազմաթիվ խաչքարերով գերեզմանոցը։ Որոտանի ձախ ափին, այգիների մեջ պահպանված է ժայռաբեկորի վրա կանգնեցված 1265 թ. արձանագրություն։ Հալիձորի ամենաշատ այցելվող պատմամշակութային կառույցներից է Հարսնաձորի դիտակետը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի կատարած մարդահամարի արդյունքների գյուղի բնակչությունը կազմել է 551 մարդ[2]։ Ստորև ներկայացված է Հալիձոր գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[5]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004 2011
Բնակիչ 58 584 615 657 577 518 482 509 602 625 551

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Տեղեկություններ Տաթև համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․01․2024 թվական)։
  2. 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. Օրբելյան, Ստեփանոս (1986). Սյունիքի պատմություն. Երևան: Սովետական գրող հրատարակչություն.
  4. Բարխուդարյան, Ս. Գ. (1960). Դիվան հայ վիմագրության. Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ. էջ 51.
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 116» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հունիսի 24-ին.