Թխկուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թխկուտ (այլ կիրառումներ)
Գյուղ
Թխկուտ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
Համայնք Մեղրի համայնք[1]
Այլ անվանումներՎերին Վարդանաձոր, Մարալզամի
ԲԾՄ1200 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն69[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունթխկուտեցի
Ժամային գոտիUTC+4
Թխկուտ (Հայաստան)##
Թխկուտ (Հայաստան)
Թխկուտ (Սյունիքի մարզ)##
Թխկուտ (Սյունիքի մարզ)

Թխկուտ գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Մեղրի համայնքում[1]։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի պաշտոնական անունը Թխկուտ է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում հայտնի է եղել Վարդանազուր Երկրորդ անունով[3]։ 2006 թվականի հուլիսի 4-ին վերանվանվել է Թխկուտ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Մեղրի գետի ձախ ափին՝ ծովի մակարդակից մոտ 1200 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից ճանապարհով կազմում է մոտ 60 կմ, իսկ Մեղրի քաղաքից հեռու է մոտ 9 կմ դեպի հյուսիս-արևմուտք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական կայսրության ժամանակաշրջանում եղել է Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառի բնակավայր[3]։ Խորհրդային Միության տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Մեղրու գավառի, իսկ 1930 թվականից` Մեղրու շրջանի։ 1995 թվականից մտնում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի մեջ` հարևան Այգեձոր և Վարդանիձոր գյուղերի հետ կազմելով Վարդանիձոր համայնքը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Թխկուտի մշտական բնակչությունը կազմել է 69, առկա բնակչությունը՝ 45 մարդ[2]։ Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ժամանակաշրջաններում մինչև 1988-1989 թվականները բնակչությունը եղել են ադրբեջանցիներ[4], որոնց հեռանալուց հետո այնտեղ վերաբնակվել են հայեր։ Ստորև ներկայացված է Թխկուտ գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4][5].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 18 123 213 73 134 161 179 178 62 49[6] 69[2]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, կերային կուլտուրաների մշակությամբ և բանջարաբուծությամբ։

Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի մոտ կա պղնձամոլիբդենային հանքավայր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Տեղեկություններ Մեղրի համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 14․12․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. 3,0 3,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 776
  4. 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 777
  6. 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները