Սպանդարյան, Սյունիքի մարզ
| Գյուղ
Նժդեհ
|
Սպանդարյան (նախկին անվանումներ` Մելիքլար, ավելի վաղ՝ Բերդիկ, Վերդի, Բերդի, Ղալաջուղ, Վերդիղալա, Քալաճիկ), գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության` Սպանդարյանի բնակչությունը 2010 թվականին կատարած մարդահամարի տվյալների համաձայն կազմում է 486 մարդ, ինչն ավելացել է համեմատած 2001 թվականի մարդահամարից (446):
Նախկինում կոչվել է Մելիքլար, իսկ ավելի վաղ՝ Բերդիկ, Բերդի, Ղալաջուղ, Վերդիղալա, Վերդի: Վերանվանումը տեղի է ունեցել 1939 թվականին` հեղափոխական Սուրեն Սպանդարյանի անվամբ:
Տաթևի վանքի հին հարկացուցակում գյուղը կոչվել է Բորտի: Բորտիի մոտակայքում կառուցված է եղել համանուն բերդ, որն համարվել է Ծղուկքի երեք ամուր բերդերից մեկը` Որոտնաբերդից և Սյունի բերդից հետո:
1905-1906թթ. հայ-թուրքական ընդհարումների ժամանակ փոքրաթիվ թուրք բնակչությամբ գյուղը նույնպես մասնակցել է Ղարաջուղի վրա կատարված ասպատակումներին: 1918-20թթ. գյուղում կրկին վերաբնակված թուրքերը հեռանում են: Գյուղում բնակություն են հաստատում հիմնականում Անգեղակոթից և մյուս գյուղերից եկած ընտանիքները:
Գյուղի տարածքում է գտնվում Սպանդարյանի հիդրոէլեկտրոկայանը, որն համարվում է Հայաստանի խոշորագույն ՀԷԿ-երից մեկը:
Գյուղի հյուսիսարևմտյան մասում է գտնվում Սպանդարյանի ջրամբարը: