Սյունիք (գյուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սյունիք (այլ կիրառումներ)
Գյուղ
Սյունիք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
Համայնք Կապան համայնք[1]
Մակերես19.05 կմ²
ԲԾՄ720 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն791[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունսյունեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (285)
Սյունիք (գյուղ) (Հայաստան)##
Սյունիք (գյուղ) (Հայաստան)
Սյունիք (գյուղ) (Սյունիքի մարզ)##
Սյունիք (գյուղ) (Սյունիքի մարզ)

Սյունիք, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Ողջի և Աճանան գետերի խառնման կետի մոտ` Ողջիի ձախ ափին, ծովի մակարդակից մոտ 700 մ բարձրության վրա։ Տեղակայված է Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից անմիջապես արևելք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Սյունիքի մշտական բնակչությունը կազմել է 791, առկա բնակչությունը՝ 570[2]։ Խորհրդային տարիներին գյուղում ապրել են հայեր և ադրբեջանցիներ[4][5]։ Վերջինները հեռացել են 1988-1989 թվականներին, որից հետո գյուղում վերաբնակվել են Խորհրդային Ադրբեջանից բռնագաղթած հայեր։ Ստորև ներկայացված է Սյունիք գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4][5].

Տարի 1897 1926 1931 1989 2001 2011
Բնակիչ 42 41 70 596 1023[6] 791[2]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և պտղաբուծությամբ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Կապան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 23․12․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
  4. 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. 5,0 5,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 641
  6. 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները