Անատոլի Զինևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անատոլի Զինևիչ
ուկրաիներեն՝ Анатолій Володимирович Зіневич
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 20, 1932(1932-11-20)
ԾննդավայրԽմելնիցկի, Վիննիցայի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 1, 2000(2000-08-01) (67 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԳերեզմանKovrov
Քաղաքացիություն Ուկրաինա
ԿրթությունԲլագովեշչենսկի բարձրագույն տանկային հրամանատարական դպրոց, Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա և Q4114397?
Մասնագիտությունռազմական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր դրոշի շքանշան և «ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին ծառայելու համար» 3-րդ աստիճանի շքանշան

Անատոլի Վլադիմիրի Զինևիչ (ուկրաիներեն՝ Анатолій Володимирович Зіневич, նոյեմբերի 20, 1932(1932-11-20), Խմելնիցկի, Վիննիցայի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 1, 2000(2000-08-01), Երևան, Հայաստանգեներալ-լեյտենանտ ծնունդով ուկրաինացի, ում համար «Հայաստանը դարձավ երկրորդ հայրենիք»[1], Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անատոլի Զինևիչը ծնվել է 1932 թ. Ուկրաինայի Խմելնիցկ քաղաքում։ 1953 թվականին ընդունվել է Պրոսկուրովյան տանկային ուսումնարան, որն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում։ Ավարտել է ԽՍՀՄ զինված ուժերի ղեկավար կազմի բարձրագույն ակադեմիական դասընթացները։ 1975-1976 թթ. իբրև ռազմական խորհրդատու ծառայել է Սոմալիում և Եթովպիայում։ Հինգ տարի կռվել է Աֆղանստանում, 1983-1986 թթ. Աֆղանստանում տեղակայված խորհրդային 40-րդ բանակի օպերատիվ բաժնի պետն էր։ 1992 թ.-ի հունիսից մինչև 1997 թ.-ի մայիս գեներալ Զինևիչը ծառայում էր Լեռնային Ղարաբաղում, նախ որպես պաշտպանության նախարարի խորհրդական, շտաբի պետի տեղակալ, իսկ 1994 թ.-իցՙ ԼՂՀ պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ։ 1997 թ.-ին նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։ 1995 թ.-ին պարգևատրվել է առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով։ Հայ ազգի նվիրյալ Անատոլի Զինևիչի աճյունը հանգչում է Ռուսաստանում, Կովրով քաղաքում, թեև գեներալը սիրում էր ասել, որ Վազգենը Եռաբլուրում նրան մի լավ տեղ է հատկացրել։

Անատոլի Զինևիչի հիշատակին Ստեփանակերտի փողոցներից մեկը կկրի նրա անունը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]