Սամվել Կարապետյան (գեներալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Կարապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սամվել Կարապետյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 11, 1962(1962-09-11)[1] (61 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
Մասնագիտությունռազմական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ

Սամվել Ջամիլի Կարապետյան (հայտնի է նաև որպես գեներալ Օգանովսկի, սեպտեմբերի 11, 1962(1962-09-11)[1], Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռազմական գործիչ, ազատամարտիկ, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գեներալ-մայոր, Արցախի հերոս։

Զինվորական ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ ԶՈՒ[խմբագրել | խմբագրել կոդը]

1981-1983 թվականներին Սամվել Կարապետյանը ծառայել է Խորհրդային Միության զինված ուժերում։

Արցախյան ազատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականից Սամվել Կարապետյանը մասնակցել է Արցախյան շարժմանն ու Արցախյան պատերազմին։ 1988-1994 թվականներին նրա հրամանատարությամբ գործող գունդը ազատագրել է 18 հայկական բնակավայրեր, ոչնչացրել 37 ռազմական հենակետեր, շարքից հանել կամ առգրավել հակառակորդի մեծաքանակ զինտեխնիկա։ Մասնակցել է Արաքս գետից մինչև Օմարի լեռնանցք ընթացող ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1992 թվականից եղել է Պաշտպանության բանակի Կենտրոնական պաշտպանական շրջանի հրամանատարը[2]։ 1993 թվականի մարտին Քարվաճառի ռազմագործողության ընթացքում առաջապահ ստորաբաժանումների բախման ժամանակ վիրավորվել է։ Երկրորդ անգամ ծանր վիրավորվել է Հորադիզի մոտ տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ՝ փրկվելով միայն մեկը մյուսի հետևից մի քանի վիրահատությունների արդյունքում։ երեք օրում մի քանի վիրահատության ենթարկվելով[3]։

ՀՀ ԶՈՒ[խմբագրել | խմբագրել կոդը]

1992-2000 թվականներին եղել է Պաշտպանության բանակի Կենտրոնական պաշտպանական շրջանի հրամանատար։ 2000 թվականին նշանակվել է Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ։ 2019 թվականի ապրիլին ազատվել է Արցախի Հանրապետության Պաշտպանության փոխնախարարի պաշտոնից[3]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավորում է Արցախի Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիան և Ազատամարտիկների միություն հասարակական կազմակերպությունը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=10766
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. 3,0 3,1 3,2 «Ով է գեներալ Սամվել Կարապետյանը, և ինչպես նա դարձավ «Օգանովսկի»։
  4. Ս. Ջ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ