Ռուստամ Գասպարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուստամ Ռաֆիկի Գասպարյան
դեկտեմբեր 01, 1960 - հոկտեմբեր 17, 2020
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ջանֆիդա, ՀԽՍՀ
Մահվան վայրԱրցախի Հանրապետություն Հադրութի շրջան, Արցախի Հանրապետություն
Քաղաքացիություն Հայաստան
Զորամաս«Սև հովազ» ջոկատի հրամատատար
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ և Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)
ՊարգևներԱրիության մեդալ Արցախի հերոս և Արցախի Հանրապետության «Ոսկե արծիվ» շքանշան

Ռուստամ Ռաֆիկի Գասպարյան (ապրիլի 11, 1961(1961-04-11)[1][2], Ջանֆիդա, Հոկտեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 17, 2020(2020-10-17), Հադրութ, Հադրութի շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան առաջին և երկրորդ պատերազմների մասնակից, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր։ Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերին Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1961 թ. ապրիլի 11-ին Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում։ 1996 թ. ավարտել է Արմավիրի «Արարատ» համալսարանը՝ իրավագետ մասնագիտությամբ։ 1979-1981 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ 1989 թվականից մասնակցել է Արցախի ազատամարտին։ 1994-2000 թթ. ծառայել է ՀՀ բանակում՝ զբաղեցնելով հրամանատարական տարբեր պաշտոններ։ 2007 թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 21 ընտրատարածքից։ 2012 թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։

2017 թ․-ից հեռացել է ԲՀԿ կազմից և քաղաքականությունից։

Ամուսնացած էր, ուներ երկու երեխա։

2020 թ. Արցախյան պատերազմի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ կողմից կիրառված ԱԹՍ կողմից հարված հասցվեց Ռուստամ Գասպարյանի մեքենային, որի արդյունքում նրա 29-ամյա որդին՝ Ռաֆիկ Գասպարյանը տեղում մահացել էր, իսկ Ռուստամ Գասպարյանը՝ ստացել բազմաբեկորային վնասվածքներ գլխի շրջանում[3]։ Հոկտեմբերի 16-ին Ռուստամ Գասպարյանին վիրահատել էին Ստեփանակերտում, այնուհետև տեղափոխել Գորիսի ԲԿ, ապա՝ «Էրեբունի ԲԿ»։ Հոկտեմբերի 17-ին հայտնվեց Ռուստամ Գասպարյանի մահվան մասին[4]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է ՀՀ Արիության մեդալով, ԼՂՀ Արիության մեդալով, ինչպես նաև ՊՆ, ԵԿՄ բազմաթիվ հուշամեդալներով։ 2011 թ. սեպտեմբերին պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով[5]։ 2020 թ․ դեկտեմբերի 25-ին հետմահու պարգևատրվել է Արցախի հերոս, Արցախի Հանրապետության բարձրագույն կոչման, արժանացել՝ «Ոսկե արծիվ» շքանշանի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]