Ջեբրաիլի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Ջեբրաիլի շրջան
ադրբեջաներեն՝ Cəbrayıl rayonu
Երկիր Ադրբեջան Ադրբեջան (պ)
Կարգավիճակ Շրջան
Վարչկենտրոն Ջեբրաիլ
Կազմավորում 1930
Տարածք 1 050 կմ²
Ջեբրաիլի շրջան վարչական միավորը երկրի քարտեզին

Ջեբրաիլի շրջանը[1] (ադրբեջաներեն՝ Cəbrayıl rayonu) Խորհրդային Ադրբեջանի վարչական շրջան էր, որ գոյություն է ունեցել 1930-1993թթ․։ Նրա վարչական կենտրոնը Ջեբրաիլ քաղաքն էր։ Սահմանակից է Իրանին հարավից և արևմուտքից։

1993թ․ օգոստոսի վերջին հայկական զինված ուժերը ազատագրել են Ջեբրաիլի շրջանը։ Այն այժմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի մասն է կազմում։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական բաժանման համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վերացվել են այդ կարգի ադրբեջանական վարչական միավորները։

Խորհրդային Ադրբեջանի նախկին տասնմեկ վարչական միավորները փոխարինվել են յոթով, որոնց տրվել են պատմական անուններ՝ Շահումյանի շրջան (Գյուլիստան՝ նախկին Շահումյանի և Քարվաճառի շրջաններ), Մարտակերտի շրջան (Ջրաբերդ՝ նախկին Մարտակերտի շրջան), Ասկերանի շրջան (Խաչեն՝ նախկին Ասկերանի և Աղդամի շրջաններ), Մարտունու շրջան (Վարանդա՝ նախկին Մարտունու շրջան և Աղդամի շրջանի մի մասը), Հադրութի շրջան (Դիզակ՝ նախկին Հադրութի և Ջեբրաիլի շրջաններ, Ֆիզուլիի շրջանի ազատագրված հատվածը), Քաշաթաղի շրջան (նախկին Լաչինի, Կուբաթլուի և Զանգելանի շրջաններ) և առանձին Շուշիի շրջան ու քաղաք Ստեփանակերտ։

Տես նաև[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Տեղեկաքարտում բերված տեղեկությունները, ըստ Ադրբեջանական կողմի։ Արտացոլում են իրավիճակը մինչ ԽՍՀՄ փլուզումը։