Խաչենի մելիքություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեռնային Ղարաբաղի հինգ մելիքությունները, 16-րդ դար

Խաչենի մելիքություն, ավատական իշխանություն Արցախի Խաչեն գավառում։ Ձևավորվել է XVI դարի 2-րդ կեսին և վավերացվել 1603 թվականին՝ Իրանի շահ Աբբաս I-ի հրովարտակով։ Մելիքի տիտղոս և ժառանգաբար իշխելու իրավունք է ստացել Ներքին Խաչենի տեր Ջալալը՝ սերված Առանշահիկ հնագույն իշխանատոհմից տարընդոստնած Հասան-Ջալալի ժառանգներից։ Վերջինիս անունով էլ Խաչենի մելիքության տերերը կոչվել են Հասան-Ջալալյաններ։ Խաչենի մելիքությունն ընդգրկում էր Խաչեն գետի հովիտը։ Սահմաններն էին. հյուսիսում՝ Թարթառի հովիտը (Վաղուհաս գյուղի մոտ), արևելքում՝ Գյուլիստանի գավառը (Մատրակերտ գյուղի մոտ), հարավում՝ Բալուջա գետը, արևմուտքում՝ Ռմբոստյան լեռները։ Սահմանակից էր Ջրաբերդի, Գյուլիստանի, Վարանդայի և Ծարի մելիքություններին։ Իշխանանիստն էր Խոխանաբերդը (Թարխանաբերդ)։

Խաչենի մելիքությունը Խամսայի մելիքություններից էր և թուրք ու պարսկական նվաճողների դեմ XVII դարի վերջին ու XVIII դարի սկզբին ձևավորված նրանց զինադաշնակցության ազդեցիկ անդամը։ Խաչենի մելիքության տերերը հաճախ գլխավորել են Խամսայի երկիրը, իսկ XIV դարի 2-րդ կեսից՝ ժառանգաբար գրավել են նաև Աղվանից կամ Գանձասարի կաթողիկոսական աթոռը։ Խաչենի մելիքությունը գոյատևել է մինչև XIX դարի 1-ին քառորդը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Րաֆֆի «Խամսայի մելիքություն» 10-րդ հատոր
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 26