Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Արցախ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Արցախ (այլ կիրառումներ)
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
(Արցախ)

Արցախի Հանրապետության դրոշ
(Դրոշ)

Coat of arms of Nagorno-Karabakh.svg
(Զինանշան)

Nagorno-Karabakh Republic (orthographic projection).svg

Հիմնական տեղեկություններ
Պետական լեզու. հայերեն
Քաղաքամայր. Ստեփանակերտ
Պետական կարգ. Նախագահական հանրապ.
Կրոն. Հայ Առաքելական Եկեղեցի
Մակերես. 11.458 կմ²
Ազգաբնակչություն. 141.400 (2010[1]) (12,02/կմ²)
Պետական ատրիբուտներ
Հիմն. Ազատ ու անկախ Արցախ
Կարգախոս. Մենք ենք մեր սարերը
Արժույթ. հայկական դրամ (AMD)
Ժամային գոտի. +4
Ազգային տոն. սեպտեմբեր 2 (անկախության օր)
Վեբ դոմեն | ISO | Հեռ. .am | NKR | 374 47
ՀՀ և ԼՂՀ քարտեզ.png

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Արցախ)[2] , փաստացի անկախ, սակայն միջազգայնորեն չճանաչված պետություն Անդրկովկասում[3]։ Արևմուտքից սահմանակցում է Հայաստանի Հանրապետությանը, հարավից՝ Իրանին, իսկ արևելքից և հյուսիսից՝ Ադրբեջանին։ Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Պատմամշակութային կենտրոն է Շուշի քաղաքը։

Պատմականորեն կազմում է Մեծ Հայքի Արցախ նահանգը։ Հայ մեծանուն պատմաբան Լեոն Արցախը համեմատել է «հսկայական միջնաբերդի» հետ, առանց որի «անհնար է երևակայել Հայաստանի սրտի, այն է՝ Արարատյան երկրի պաշտպանությունը»[4]։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հայկական երկրորդ պետությունն է։

Անվանում[խմբագրել]

Ըստ ժողովրդական ստուգաբանության, «Արցախ» անվանումը նշանակում է Առանի ծառաստան[5]։ Ավանդության համաձայն, Առանը հայոց Վաղարշակ արքայի կողմից նշանակված Մեծ Հայքի հյուսիսարևելյան նահանգների նախարարն էր՝ Սիսակյան տոհմից։ [6]։ Առանը, որը ավանդորեն համարվում է Առանշահիկների, և նրանցից տանընդոստած Արցախի միջնադարյան իշխանների ու մելիքների նախահայրը, պատկանում էր Հայկ նահապետի զարմին, ուստի և միջնադարյան պատմիչները Արցախի իշխաններին կոչում են «Հայկազուններ»[7]։

«Ղարաբաղ» անվանումը ծագում է թուրքերեն «կարա» (սև) և պարսկերեն «բաղ» բառերից, և նշանակում է «Սև այգի»։ Առաջին անգամ այս անվանաձևը հանդիպում է ուշ միջնադարյան վրացական և պարսկական աղբյուրներում։

Պատմություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Արցախի պատմություն

Ըստ արևմտյան պատմաբանների, Արցախի, ինչպես և Հայկական լեռնաշխարհի այլ հատվածների հայ բնակչությունը, կազմավորվել է նախնադարյան բնիկ ցեղերի և նախահայերի (պրոտո-արմենների) միաձուլման արդյունքում [8]։ Վերջիններս այստեղ են հաստատվել արդեն մ.թ.ա. 7-րդ դարում [9]։ Պատմական աղբյուների հավաստմամբ Արցախը մտել է մ.թ.ա. 189 թ հռչակված Հայոց Թագավորության կազմի մեջ՝ որպես վերջինիս 15 նահանգներից մեկը։ Արցախ նահանգն ուներ 12 գավառ և Հայաստանի կազմի մեջ է մնացել մինչև մ.թ. 4-րդ դարավերջ [10]։

Միջնադար[խմբագրել]

387 թ հայ Արշակունիների անկումից հետո Բյուզանդիան և Պարսկաստանը Հայաստանը բաժանել են երկու մասի և նրանից անջատել ռազմավարական նշանակություն ունեցող ծայրագավառները։ Արցախը, Ուտիք նահանգի հետ միասին, միացվել է Կուր գետի ձախափնյակում գտնվող Աղվանք պետությանը։ Սակայն այն պահպանել է իր հայկական մշակութային և էթնիկ դիմագիծը [8]։ 5-րդ դարասկզբին, հայոց գրերի գյուտից հետո, Մեսրոպ Մաշտոցն առաջին հայկական դպրոցը բացել է Արցախի Ամարաս ավանում։ Արցախը մշակութային զգալի վերելք է ապրել Վաչագան Գ Բարեպաշտի թագավորության շրջանում (487-510), երբ բազմաթիվ եկեղեցիներ և դպրոցներ հիմնվել են Արցախում [7]։

Արցախը Զաքարյանների հայկական պետության կազմում, 12-13րդ դդ

7-րդ դարից մինչև 9-րդ դարասկիզբ Արցախը գտնվել է Արաբական խալիֆայության տիրապետության տակ։ Այնուհետև դարձել է հայ ապստամբների և արաբների միջև բազմաթիվ ճակատամարտերի թատերաբեմ։ Ապստամբներից մեկը՝ Սահլ Սմբատյանը, Առանշահիկ տոհմից, 821 թվականին Խաչեն ամրոցում հիմնադրել է Խաչենի իշխանական տոհմը։ 1000 թվականին այս իշխանատոհմը ստեղծել է Արցախի թագավորությունը, որն հայ Բագրատունիների թագավորության անկումից հետո Արևելյան Հայաստանի վերջին ինքնիշխան պետությունն էր [11]։ Ինչպես սելջուկների իշխանությունից ազատագրված հայկական մյուս տարածքները, Արցախը մշակութային և տնտեսական ծաղկում է ապրել 13-րդ դարի սկզբին՝ Ջալալ Ա թագավորի օրոք (1214-1266)։ Վերջինս կառուցել է Գանձասարի վանքը, որն հետայնու կարևոր դեր է խաղացել Արցախի պատմության մեջ՝ որպես նրա հոգևոր-մշակութային կենտրոն և Արցախի լեռնային իշխողների միասնության խորհրդանիշ։

Մելիքություններ[խմբագրել]
    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Խամսայի մելիքություններ
Արցախի հինգ մելիքությունները

1387 թ Արցախի բարեբեր նահանգը ենթարկվել է Լենկ-Թեմուրի կործանիչ արշավանքներին։ 15-րդ դարի վերջին այն ընկել է թուրքմենների, իսկ 1555 թվականից Սեֆյան Պարսկաստանի գերիշխանության տակ։ Այսուհանդերձ մինչև նորագույն ժամանակները Արցախը պահպանել է միատար հայ բնակչություն և այն շարունակել են կառավարել Խաչենի տան իշխանները, որոնք 15-րդ դարից կրում էին «մելիք» տիտղոսը։ Պատմական այս շրջանում Արցախը բաժանված էր հինգ մելիքությունների՝ Գյուլիստան, Ջրաբերդ, Խաչեն, Վարանդա և Դիզակ։ Արցախը հայկական միակ երկրամասն էր, որն թուրք-պարսկական դարավոր իշխանությունից հետո, պահպանել էր իր հայկական ինքնիշխանությունը և ուներ միջազգայնորեն ճանաչված սուվերեն կարգավիճակ [12]։

Ռուսական նվաճում[խմբագրել]

1805 թվականին Արցախը միացվել է Ցարական Ռուսաստանին, ինչն ամրագրվել է 1813 թ Գյուլիստանի պայմանագրով։ Թեև 1799 թ հունիսի 2-ին Պավել Ա ցարի հրովարտակով Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել էր Արցախի մելիքների անկախությունը [13], նվաճելով այն վերջիններիս իսկ աջակցությամբ, ռուսները ճնշել են նրանց իշխանությունը՝ վերջ տալով Խաչենի տան հազարամյա տիրապետությանը [11][14]։

Արցախյան ազատամարտ[խմբագրել]
    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Արցախյան ազատամարտ
Հայ ազատամարտիկները մարտական դիրքերում

1988 թվականից Ադրբեջանը սանձազերծեց հայ-ադրբեջանական պատերազմ։ Լավ զինված ադրբեջանական բանակը, ջոկատներից սկսեցին լայնածավալ հարձակումները հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով։ Պատերազմի հորձանուտում հայերը միացիալ ուժերով ստեղծեցին հայոց ազգային բանակ, որը կազմում էր մոտ 20-25 հազար։ Ադրբեջանի բանակը 75-80 հազար։ Սակայն հայերը կարողացան հետ մղել հակառակորդի գրոհը և ազատագրել Արցախը։ Ադրբեջանական բանակի նշանառված հարվածներին զոհ են գնում հազարից ավելի հայ խաղաղ բնակիչներ։ Հայկական կողմը կորցրեց Արծվաշենը, Մարդակերտի, Մարտունիի, Շահումյանի շրջանների մի մասը։ Հայկական ուժերի վճռական գործողություններին հակառակորդը չկարողանալով դիմադրել և վախենալով ավելի ծանր կորուստներ կրելու մտքից զինադադար է խնդրում, որը կնքվում է 1994 թվականի մայիսի 12-ին։ Արդյունքում հայերը ունենում են 5856 զոհ[15] (ինչպես նաև՝ 1264 զոհ՝ խաղաղ բնակչության շրջանում, և 596 անհայտ կորած՝ այդ թվում խաղաղ բնակիչներ), իսկ ադրբեջանցիները՝ 11557[16][17]/30հզ. զոհ[18]։ Արցախյան գոյամարտում հայ ազգը ցույց տվեց իր միասնականության ուժը, կարողացավ կասեցնել հակառակորդի ագրեսիան և ազատագրել հայկական տարածքների մի մասը։

Աշխարագրություն[խմբագրել]

Արցախի Հանրապետությունը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում։ Հիմնականում ունի լեռնային մակերևույթ։ Հայտնի է հարուստ և գեղեցիկ բնությամբ։ Համեմատաբար ցածրադիր ու հարթավայրային են հարավը և արևելքը. Արաքս գետի երկայնքով տարածվում են Արցախի դաշտավայրերը։

Արցախի մակերևույթը կտրտված է բազմաթիվ լեռնաշղթաներով։ Հյուսիսում Մռավի, հյուսիս-արևմուտքում՝ Արևելյան Սևանի լեռնաշղթաներն են, արևմուտքում՝ Սյունիքի բարձրավանդակը, կենտրոնական հատվածում՝ Արցախի լեռնաշղթան, որից դեպի արևելք են տարածվում մի շարք մանր լեռնաճյուղեր։

Արցախը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում։

Բնություն[խմբագրել]

Արցախի տարածքի շուրջ 35 տոտկոսը ծածկված է անտառներով։ Հատկապես բարձրադիր՝ 1.500-2.250 մ բարձրության վրա գտնվող շրջանները։ Հաճախ հանդիպում են նաև հին թթաստաններ, որոնք վկայում են հին ժամանակներում արցախցիների գլխավոր արհեստներից մեկի՝ մետաքսագործության մասին։ Ցածրադիր վայրերի սարալանջերը ծածկված են թփուտներով և մարգագետիններով։ Դաշտավայրերի կլիման կիսաանապատային է։ Երբեմն հանդիպում են նաև լերկ ժայռուտներ (հատկապես Դիզակում)։ Արցախի կենդանական աշխարհում հանդիպում են գորշ արջեր, եղնիկներ, քարայծեր, լուսաններ և այլն։

Karmir-shuka.jpeg Вагуас2.jpg Sarsang reservoir P1090881.JPG Vodopád, Náhorní Karabach.jpg Kaňon řeky Karkar, Náhorní Karabach.jpg
Բնապատկեր Կարմիր շուկա գյուղի մոտ Լեռնային բնատեսարն գ.Վաղուհասղուհաս Սարսանգի ջրամբար մարտակերտի շրջանում Ջրվեժ Քարքառ գետի վրա Քարքառ գետի կիրճ, Քարինտտակ գյուղի մոտ
Կլիմա[խմբագրել]

Արցախի կլիման չափավոր մերձարևադարձային է։ Տարեկան միջին ջերմաստիճանը +11 °C է։ Ամենատաք և արևոտ ամիսների՝ հուլիսի և օգոստոսի միջին ջերմաստիճանն է համապատասխանաբար՝ +22 °C և +21 °C։ Ձմեռային ամիսներին միջին ջերմաստիճանը տատանվում է -1-ի և 0 °C միջև։ Բարձրադիր շրջաններում ձմռան եղենակը հաճախ բավական ցուրտ և ձյունառատ է։ Ջերմաստիճանի նվազագույնը՝ -23 °C։ Ամառային ամիսներին ջերմաստիճանի առավելագույնը 32-37 °C և 40 °C է համապատասխանաբար բարձրադիր և ցածրադիր շրջաններում։ Տարեկան տեղումների քանակը բարձրադիր վայրերում 560-840 մմ է, ցածրադիր վայրերում՝ 410-480 մմ։ Գարնանը, հատկապես մայիս և հունիս ամիսներին՝ առավելագույն տեղումների ժամանակ, հաճախ են լինում հեղեղներ և կարկտահարություն։ Բացի այդ՝ բարձրադիր վայրերում տարվա 100-ից 125 օրը մառախլապատ է։

Լեռնագագաթներ[խմբագրել]
Խոշոր գետեր[խմբագրել]
Վարչական բաժանում[խմբագրել]

Արցախի Հանրապետության ընդհանուր տարածքը կազմում է 11.458 կմ² և վարչակա-տարածքայնորեն բաժանված է 8 շրջանների[19]։ Մայրաքաղաք Ստեփանակերտը նույնպես շրջանի կարգավիճակ ունի։ Շրջանները իրենց հերթին բաժանված են 242 համայնքների։

Արցախի Հանրապետության վարչա-տարածքային բաժանման քարտեզ։ Մուգ գույնով ծածկված տարածքները օկուպացված են Ադրբերջանի կողմից։
Շրջան Բնակչություն (2006)[20] Տարածք (կմ2.)
Ստեփանակերտ 50,400 25.66
Ասկերանի շրջան 17,000 1221.92
Հադրութի շրջան 12,400 1876.80
Մարտակերտի շրջան 18,900 1795.10
Մարտունու շրջան 23,100 951.20
Շահումյանի շրջան 2,800 1829.80
Շուշիի շրջան 4,500 381.30
Քաշաթաղի շրջան 8,600 3376.60

Շահումյանի շրջանը այժմ Ադրբեջանի ռազմական օկուպացիայի տակ է և հայ բնակչությունը դուրս է մղված և կազմում է ազատագրված Վայկունիքի գավառը։ Այս ութ շրջաններին մեջ են մտնում նաև ազատագրված յոթը հայկական պատմական գավառները՝ Ճրաքն, Կովսական, Քաշունիք (Աղավնո գետի հովիտ, Քաշաթաղի շրջան) Վայկունիք (Տրտու գետի վերին հովիտը), Ակն (Տիգրանակերտի դաշտակ, նախկին Աղդամի շրջան) և Մուխանք (Արցախի դաշտավայր)։

Բնակչություն[խմբագրել]

Արցախի Հանրապետության մշտական բնակիչների ընդհանուր քանակը 2010թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 141..400 մարդ։ Ազգաբնակչության մեծ մասը հայեր են։ Կան նաև ռուսներ, ուկրաինացիներ, վրացիներ և հույներ։ Քաղաքաբնակների թիվը 74.183 մարդ է կամ 52.5 %, գյուղական բնակչությունը՝ 67.217 մարդ է կամ 47.5 %։ Արցախում տղամարդկանց թիվը կազմել է 68.048 մարդ կամ 48.1%, կանանցը՝ 73.352 կամ 51.9%։ Արցախի կենտրոն Վարարակնի բնակչությունը կազմում է 52..310 մարդ[21]։

Բնակչությունն ըստ շրջանների Բնակչության քանակը[21]
Ստեփանակերտ 52.310
Ասկերան 17.732
Հադրութ 12.373
Մարտակերտ 19.636
Մարտունի 23.435
Քարվաճառ 3.000
Շուշի 5.126
Քաշաթաղ 7.788
Ընդհանուր՝ 141.400

Տնտեսություն[խմբագրել]

Բնական հումքի հնարավորություններով պայմանավորված՝ Արցախ-Ղարաբաղում ավանդաբար գործել են շերամորդի բոժոժի նախնական մշակման, մետաքսագործության, գորգագործության, գինեգործության, մետաղաձուլության, օղեթորման (թթից և խաղողից) գործատներ, բրուտագործության կետեր, կղմինդրի, սայլերի, կառքերի պատրաստման, կոշիկի, կարի արհեստանոցներ, ձիթհաններ, ջրաղացներ և այլն։ ԼՂՀ Մարտակերտի շրջանի տարածքում ֆրանսիացիները դեռևս 19-րդ դարում արդյունահանել են բազմամետաղների հանքանյութ։ Շուշիում գործել է ջրէկ (30 կՎտ)։

Արցախ-Ղարաբաղում բոժոժի վերամշակումն սկսել են 19-րդ դարի 60-ական թվականներին։ Մինչև 1918 թվականը երկրամասում գործել են մետաքսաթելի 36 և թելի ոլորման 10 գործատներ։ Արտադրած մետաքսաթելն սպառվել է Ռուսաստանում ու Ֆրանսիայում, իսկ գորգերը՝ Պարսկաստանում և այլուր։ 1879 թվականին Ֆիլադելֆիայում (ԱՍՆ) կազմակերպված միջազգային տոնավաճառում Ղարաբաղի մետաքսն արժանացել է արծաթե, իսկ 1882 թվականի Մոսկվայի ցուցահանդեսում՝ ոսկե մեդալի։ 19-րդ դարի վերջին Ղարաբաղի մետաքսաթելից գործվել են Փարիզի Ելիսեյան պալատի վարագույրները։ 

Գյուղատնտեսությունը[խմբագրել]

Գյուղատնտեսության կարևոր ճյուղերն էին հացահատիկային տնտեսությունը, այգեգործությունը, պտղաբուծությունը, անասնապահությունը։ Մշակվել են նաև բրինձ, ձիթատու վուշ, սիսեռ, կարտոֆիլ և այլն։ 1805 թվականին Ղարաբաղը, ինքնակամ ընդունելով Ռուսաստանի տիրապետությունը (հաստատվել է 1813 թվականի Գյուլիստանի պայմանագրով) և գտնվելով Ռուսաստանի կայսրության վարչաքաղաքական ու սոցիալ-տնտեսական համակարգում, զարգացել է կայսրության ծայրամասային շրջաններին բնորոշ հաստատության օրինաչափություններով։ Ռուսաստանում հոկտեմբերյան հեղաշրջումը (1917 թվական), անղրկովկասյան ազգերի անկախացումն ու ազգամիջյան հակամարտությունների սրումը նոր անկախացած երկրների տնտեսությունը հասցրել են քայքայման եզրին։ Մեծ չափով տուժել է նաև Արցախ-Ղարաբաղի տնտեսությունը։ Խորհրդայնացումից հետո պահանջվել է մի քանի տասնամյակ, որպեսզի Ադրբեջանի կազմում ինքնավար մարզի կարգավիճակ ստացած ԼՂ-ն իր մակրոտնտեսական ցուցանիշներով մոտենար 1915-1916 թվականների մակարդակին։ 

Տրանսպորտ[խմբագրել]
Գանձասար — «13-րդ դարի հայկական ճարտարապետության հանրագիտարանը» (Ա. Յակոբսոն)[22]։

Արցախի և Հայաստանի միջև սահմանը բաց է և երթևեկությունը երկկողմանիորեն ազատ է։ Հայաստանի Հանրապետությունից՝ Գորիս քաղաքից A 312 մայրուղին անցնելով Բերձոր, ապա Շուշի քաղաքներով, միանում է մայրաքաղաք Ստեփանակերտին։ Նախատեսվում է վերագործարկել Ստեփանակերտի օդանավակայանը, որով Արցախը օդային կապ կունենա Երևանի հետ։

Տուրիզմ[խմբագրել]

Հայաստանի և ԱՊՀ երկրների քաղաքացիները կարող են երկիր այցելել առանց անցագրի։ Այլ երկրների քաղաքացիները պարտավոր են անցագիր ունենալ, որը հեշտությամբ կարելի է ստանալ հենց սահմանում, այլև Երևանում, Վաշինգտոնում, Փարիզում, Մոսկվայում և այլուր Արցախի Հանրապետության ներկայացուցչություններում։

Պետական կառուցվածք[խմբագրել]

Քաղաքականություն[խմբագրել]
Ազատ Արցախ.JPG
  • Նախագահ – Բակո Սահակյան, 2007 թ.
  • Վարչապետ – Արայիկ Հարությունյան, 2007 թ.
  • Խորհրդարան – Ազգային Ժողով, 33 պատգամավոր, 5 տարի ժամկետ
  • Արցախի Հանրապետության-ում գործում է համընդհանուր ընտրության իրավունք, 1991 թվից ի վեր
  • Ընտրելու տարիքը՝ 18 տարեկան

Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության միջազգային իրավական կարգավիճակը[խմբագրել]

Արցախի փողոցը Ուոտերթաունում, Մասսաչուսեթս նահանգ, ԱՄՆ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախութունը ճանաչել են մասամբ ճանաչված պետություններ՝ Աբխազիայի [23][24][25] և Հարավային Օսիայի[23] հանրապետությունները, ինչպես նաև չճանաչված Մերձդնեստրի Հանրապետությունը[26] :

Ավստրալիայի բնակչությամբ ամենամեծ նահանագը՝ Նոր Հարավային Ուելսը, նույնպես ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը և կոչ է արել Ավստրալիայի իշխանություններին պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը[27][28][29]:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման կոչ (ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին) պարունակող ռեզոլուցիաներ ընդունել են ԱՄՆ մի քանի նահանգների օրենսդրական մարմինները՝ Ռոդ-Այլենդ[30][31], Մասսաչուսեթս[32][33], Մեն[34][35], Լուիզիանա[36][37][38] և Կալիֆորնիա[39][40][41]:

Տես նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Պաշտոնական կայքեր[խմբագրել]

Լրատվական միջոցներ[խմբագրել]

Տուրիզմ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 2010 թ. Արցախի Հանրապետության մարդահամարի արդյունքները հանրապետության նախագահի կայքում։
  2. Ըստ սահմանադրության Արցախի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումները նույնական են։ Արցախի Հանրապետության սահմանադրություն, 1.2
  3. Արցախի սահմանադրություն, 1.1
  4. Լեո, «Հայոց պատմություն», Երկերի ժողովածու, հատոր 2, Երևան - 1973, էջ 32-33։
  5. Շահեն Մկրտչյան, «Արցախի գանձերը», Երևան 2000 - Տիգրան Մեծ հրտ., էջ 10։
  6. Ղևոնդ Ալիշան, «Արցախ», գրաբարից թարգմանեց Գ. Բ. Թորոսյան։ Երևանի Համալսարանի Հրատարակչություն – 1993, էջ 8։
  7. 7,0 7,1 Մովսես Կաղանկատվացի, «Աղուանից աշխարհի պատմութիւն», 1.4, 1.18, 3.22։
  8. 8,0 8,1 Robert H. Hewsen, "Ethno-History and the Armenian Influence upon the Caucasian Albanians", in Thomas J. Samuelian, ed., Classical Armenian Culture: Influences and Creativity. Pennsylvania: Scholars Press, 1982.
  9. Encyclopedia Iranica. Armenia and Iran.
  10. Robert H. Hewsen, Armenia: A Historical Atlas. The University of Chicago Press, 2001, pp. 40-41. ISBN 978-0-226-33228-4
  11. 11,0 11,1 Robert H. Hewsen, Armenia: A Historical Atlas. The University of Chicago Press, 2001, pp. 119-121, 163-164
  12. Robert H. Hewsen. "The Meliks of Eastern Armenia: A Preliminary Study." Revue des Études Arméniennes. NS: IX, 1972, pp. 255-329.
  13. Robert H. Hewsen, Russian-Armenian relations, 1700-1828. Society of Armenian Studies, N4, Cambridege, Massachusetts, 1984, pp. 37-49.
  14. Robert Hewsen, "The Meliks of Eastern Armenia: II." Revue des Études Arméniennes. NS: X, 1973-1974, pp. 281-303.
  15. Информационно-идеологические аспекты нагорно-карабахского конфликта
  16. публикация сайта Лента.ру
  17. публикация ИА "AПA"
  18. № 2 (232) февраль (1-15) 2014 г.
  19. Վիճակագրության Ազգային Ծառայություն, «Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանումը ըստ շրջանների
  20. Արցախի Հանրապետության բնակչություն
  21. 21,0 21,1 http://www.president.nkr.am/am/nkr/statePower/
  22. А. Л. Якобсон, Из истории армянского средневекового зодчества: Гандзасарский монастырь, "Иследования по истории культуры народов Востока", Москва-Ленинград, 1960, с 144-158.
  23. 23,0 23,1 Աբխազիայի խորհրդարանի փոխխոսնակ Վյաչեսլավ Ցուգբա.«Աբխազիան, Հարավային Օսեթիան, ԼՂՀ-ն ու Մերձդնեստրիան վաղուց արդեն ճանաչել են միմյանց անկախությունը և շատ սերտ համագործակցում են միմյանց հետ»
  24. Արխիվացում
  25. ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը մասնակցել Աբխազիայի Նախագահի երդման հանդիսավոր արարողությանը
  26. Since the first days of its independent development, the Pridnestrovien Moldavian Republic has established, maintained and has been actively extending friendly interstate relations with the Republic of Abkhazia, the Republic of South Ossetia and the Republic of Nagorno-Karabakh.
  27. Նոր Հարավային Ուելսի պառլամենտի կողմից ընդունված ռեզոլուցիայի բնօրինակ տեքստը (անգլերեն)

    (b) recognises the right to self-determination of all peoples including those of the Republic of Nagorno-Karabakh,

    (f) calls on the Commonwealth Government to officially recognise the independence of the Republic of Nagorno-Karabakh and strengthen Australia’s relationship with the Nagorno-Karabakh and its citizens.

  28. Независимая газета: Ավստրալիական նահանգը ընդունել Ղարաբաղի անկախությունը (ռուսերեն)

    Верхняя палата парламента Нового Южного Уэльса одновременно с резолюцией о признании НКР и права на самоопределение карабахского народа приняла и обращение к властям Австралии официально признать независимость Карабаха со всеми вытекающими последствиями.

  29. ARFD. New South Wales Recognizes Mountainous Karabakh’s Independence. Sahakyan Expresses Gratitude.
  30. Ռոդ-Այլենդ նահանգի պառլամենտի կողմից ընդունված ռեզոլուցիայի բնօրինակ տեքստը (անգլերեն)
  31. Armenian Weekly. Rhode Island Legislature Supports Freedom of Artsakh
  32. Armenian Weekly. Massachusetts Legislature Supports Artsakh Independence
  33. Radio Free Europe. Massachusetts State Legislature Calls For Recognition Of Nagorno-Karabakh
  34. Մեն նահանգի պառլամենտի կողմից ընդունված ռեզոլուցիայի բնօրինակ տեքստը (անգլերեն)
  35. Armenian Weekly Maine Legislature Supports Artsakh Independence
  36. Լուիզինիա նահանգի պառլամենտի կողմից ընդունված ռեզոլուցիայի բնօրինակ տեքստը (անգլերեն)
  37. Armenian Weekly. Louisiana State Senate Recognizes Karabakh Independence (անգլերեն)
  38. Новости Mail.Ru: Независимость Карабаха признал уже четвертый штат США
  39. Կալիֆորնիա նահանգի պառլամենտի կողմից ընդունված ռեզոլուցիայի բնօրինակ տեքստը (անգլերեն)
  40. Regnum: Парламент Калифорнии признал независимость Нагорного Карабаха 08.05.2014
    Сенат американского штата Калифорния признал независимость Нагорного Карабаха 28.08.2014
  41. Армянская служба Радио Свободная Европа - Радио Свобода: Парламент Калифорнии признал независимость Нагорного Карабаха 09.05.2014
    Сенат Калифорнии признал независимость Нагорного Карабаха 28.08.2014