Գինեգործություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաղողի ողկույզներ

Գինեգործությունը խաղողից գինի ստանալու պրոցեսների ամբողջությունն է, որը սկսվում է խաղողի սելեկցիայով և ավարտվում գինու շշալցմամբ։ Գինեգործության և խաղողի մասին գիտությունը կոչվում է էնոլոգիա։ Մարդը, ով զբաղվում է գինեգործությամբ կոչվում է գինեգործ։

Տեսակներ[խմբագրել]

Կա առաջնային և երկրորդային գինեգործություն։ Առաջնային գինեգործության հիմնական պրոցեսը սպիրտային խմորումն Է, երբ քաղցուին ավելացնում են խմորասնկերի մաքուր կուլտուրա (2-3%), խմորումը կարող է ընթանալ նաև խաղողի մեջ պարունակվող բնական խմորասնկերով։ Խաղողի քաղցուի շաքարի խմորման հետևանքով առաջանում են էթիլ սպիրտ և ածխաթթու գազ, ինչպես նաև՝ խմորման երկրորդային նյութեր։ Անապակ գինիներ պատրաստելու համար քաղցուն ենթարկում են լիակատար խմորման, իսկ կիսաքաղցր, թունդ և աղանդերային գինիներ ստանալու համար՝ մասնակի խմորման։

Գինեգործությունը Հայաստանում[խմբագրել]

2010-2011 թ․թ․-ին Արենի գյուղի մոտ գտնվող քարանձավում կատարված պեղումների արդյունքում հնագետները հայտնաբերել են խաղողի տրորման, խմորման և պահպանման համար նախատեսված կավե անոթներ, խաղողի կորիզներ ու բաժակներ, ինչը նշանակում է, որ Հայաստանում գինեգործությամբ են զբաղվել ավելի քան 6000 տարիառաջ։