Ուրարտու (պետություն)
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
|
||||
| Քարտեզ | ||||
| Ընդհանուր տեղեկանք | ||||
| Մայրաքաղաք | Տուշպա | |||
| Լեզու | Ուրարտերեն | |||
| Իշխանություն | ||||
| Պետական կարգ | միապետություն | |||
| Պետության գլուխ | թագավոր | |||
| Պատմություն | ||||
| - Հիմնվել է | 858 մ.թ.ա. | |||
| - Արամե | 858-844 մ.թ.ա. | |||
| - Սարդուրի Ա | 844-828 մ.թ.ա. | |||
| - Իշփուինի | 828-810 մ.թ.ա. | |||
| - Մենուա | 810-785 մ.թ.ա. | |||
| - Արգիշտի Ա | 785-753 մ.թ.ա. | |||
| - Սարդուրի Բ | 753-735 մ.թ.ա. | |||
| - Անկում | 590 մ.թ.ա. | |||
Այս հոդվածը պետության մասին է։ Այլ գործածությունների համար, այցելեք Ուրարտու (երկիմաստության փարատում)։
Ուրարտու (Արարատյան թագավորություն) պետությունը առաջացել է մ.թ.ա. 9-րդ. դարում։ Ուրարտուն սկզբում փոքր պետություն էր, որը դժվարությամբ պաշտպանվում էր Ասորեստանից։ Ուրարտուի բնակիչները կոչում էին իրենց երկիրը Բիաինիլի, որից ծագում է Վան անունը։
Մ.թ.ա 859 թ. Արամեն դառնում է Ուրարտուի առաջին թագավորը, որից հետո գալիս է Սարդուրի 1-ինը։ Սարդուրի 1-ինը կառուցում է Տուշպա մայրաքաղաքը և այդ մասին սեպագիր է գրվում: Սեպագիրը "Մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, արքաների արքա"։ Մ.թ.ա 825-810 թթ. Իշփուինի թագավորը ղեկավարում էր Ուրարտուն, և որի օրոք ասորեների փոխարեն սկսում են գրել տեղական ուրարտերեն լեզվով։

