Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճար
|
|
|
| Եկեղեցի | |
|---|---|
Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը
|
|
| Տեղադրություն | |
| Աշխարհ | Արցախ |
| Երկիր | |
| Պատմական երկիր | |
| Կրոնադավանություն | |
|
|
|
| Կարգավիճակ | Գերազանց |
| Ակտիվ է | Այո |
| Ճարտարապետ(ներ) | Սիմոն Տեր-Հակոբյան |
| Ճարտարապ. տիպ | Էջմիածնատիպ |
| Ճարտարապ. ոճ | Հայկական |
| Կառուցման սկիզբ | 19-րդ դար |
| Կառուցման ավարտ | 1887 թ. |
|
|
|
|
|
|
Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Եկեղեցի, Շուշիի մայր տաճարն է, կառուցված 1868-1887 թթ.: Գանձասարից հետո` Արցախի երկրորդ կարևորագույն հոգևոր կենտրոնն է: Կազմված է եկեղեցուց (1868—1887 թթ.) և զանգակատնից (1858 թ.): Ներկայումս այստեղ է գտնվում Արցախի թեմի առաջնորդի նստավայրը: [1]
Բովանդակություն |
[խմբագրել] Պատմություն
Տաճարը հիշատակվում է Մեսրոպ Տախիդյանի «Ճամփորդություն դեպի Հայաստան» գրքում (1820 թ.): Շահեն Մկրտչյանի կարծիքով դա յան պատճառով է, որ զանգակատունը կառուցվել է եկեղեցուց ավելի վաղ, և տաճարի տեղում եղել է 18-րդ դարի մի այլ եկեղեցի:
Զանգակատունը կառուցվել է շուշիցի Աբրահամ Խանդամիրյանցի կողմից: Զանգակատան արևելյան պատին կա արձանագրություն, որն ասում է.
Կառուցման թվերը գրված են հարավային պատի վերևի հատվածում:[2]
Շուշիի ջարդերից հետո` 1920 թ-ին տաճարը դադարեց գործելուց: Ազերիների իշխանությանն անցնելուց հետո օգտագործվեց նախ որպես ամբար, իսկ հետագայում որպես ավտոտնակ: Այդ ժամանակշրջանում էլ կործանվեցին տաճարի մուտքի մոտ դրված հրեշտակների արձանները: Մինչև ազատագրումը գտնվում կիասվեր վիճակում, իսկ գմբեթը փլված էր: Ղարաբաղյան պատերազմի ժամանկ այստեղ էր գտնվում ազերիների «ԳՐԱԴ» հրթիռային համակարգի պահեստը:
Ազատագրումից հետո տաճարն ամբողջովին վերանորոգվել է և գործում է սկսած 1998 թվականից:
[խմբագրել] Բնութագրում
Տաճարը գտնվում է քաղաքի կենտրոնում: Արտաքին տեսքով նման է Էջմիածնի Մայր Տաճարին: [2]
[խմբագրել] Եկեղեցին
Եկեղեցին ունի 34,7×23×35 մ չափսեր: Կառուցված է բաց-կրմագույն քարից: Ոնի պատուհան 1×5 մ չափսով:
Ունի երեք միանման մուտք`արևմուտքից, հյուսիսից և հարավից: Կան բազմաթիվ արձանագրություններ նվիրված եկեղեցու բարեգործներին: [2]
[խմբագրել] Զանգակատուն
Գտնվում է եկեղեցուց մի քանի մետր արևմուտք, և իրենից ներկայացնում է երեք հարկանի շինություն: Մուտքի մոտ գտնվում փողեր բռնած հերշտակների արձաններ, որոնից մեկը պատկերված է Շուշի քաղաքի զինանշանի վրա:
[խմբագրել] Հետաքրքիր փաստեր
- 2008 թ-ի հոկտեմբերի 16-ին Արցախի Հանրապետությունում տեղի ունեցավ «մեծ հարսանիք». 687 զույգից, 550-ը նշանվեցին Ղազանչեչոցում, իսկ մնացածաը Գանձասարում: [3]
[խմբագրել] Պատկերներ
-
Սուրբ Պետրոս առաքյալը
[խմբագրել] Ծանոթագրություններ
- ↑ Հասրատյան և Սարգսյան. Հայաստան, էջ 234
- ↑ 2,0 2,1 2,2 Շահեն Մրտչյան // Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները // Երևան: Հայաստան, 1988. — 360 էջ. — 25000 հատ. — ISBN 5-540-00402-7.
- ↑ Լեռնային Ղարաբաղում տեղի է ունեցել մեծ հարսանիք