Բազալտ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
|
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը։ |
«Բազալտ» անունը ծագել է եթովպերեն «բազալ» բառից, որը նշանակում է «եռացած»: Երկրի ընդերքում գտնվող ապարներից այն ամենատարածվածն է: Արտաքինից բազալտը բարձր խտությամբ, մուգ քար է (մուգ մոխրագույն կամ սև):Բազալտը համարվում է Երկրի վրա ամենատարածված լեռնային ապարներից մեկը: Այն դեկորատիվ քար է, հեշտ հղկվող, առանձնանում է իր դիմացկունությամբ: Բազալտը ունի հետևյալ հատկությունները`
- ճնշման նկատմամբ բարձր դիմացկունություն,
- ամորտիզացիայի նկատմամբ դիմացկունություն,
- բարձր քիմիական կայունություն,
- գրեթե զրոյական ջրի կլանում,
- ցրտի նկատմամբ կայունություն,
- էկոլոգիական և հիգիենիկ անվտանգություն,
- բնական հումքը ունի անսովոր և յուրահատուկ արտաքին տեսք և այլն:
Բազալտը կայուն է ջերմաստիճանի տատանումների և մեխանիկական ազդեցության նկատմամբ: Այն նաեւ կայուն է ագրեսիվ քիմիական նյութերի ազդեցության նկատմամբ, ինչպիսիք են թթուները և ալկալիները, ծովային աղը: Բազալտը չի այրվում, ևա կարող է դիմանալ մինչև 1500°C ջերմաստիճանը: