Քվարց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քվարց

Քվարց, (գերմ.՝ Quarz), միներալ։ Քվարց անունով հայտնի են սիլիցիումի երկօքսիդի՝ Տi02-ի 2 բյուրեղային ձևափոխություններ՝ հեքսագոնային քվարց (α-քվարց) և տրիգոնային քվարց (β-քվարց)։ Բնության մեջ տարածված է տրիգոնային քվարցը։ Հաճախ քվարցի բյուրեղներն ունեն ձգված-պրիզմատիկ տեսք։ Գույնը լինում է տարբեր, անգույն, կաթի սպիտակ կամ գորշ։ Քվարցի կիսաթափանցիկ գունազարդ բյուրեղները կոչվում են անգույն, թափանցիկը՝ լեռնային բյուրեղապակի, մանուշակագույնը՝ մեղեսիկ (ամետիստ), ծխագույնը՝ ռաուխտոպազ, սևը՝ մորիոն, ոսկեդեղինը՝ ցիտրին։ Կարծրությունը՝ 7, խտությունը՝ 2650 կգ/մ³։ Քվարցը լայնորեն տարածված միներալ է, շատ ապարների, ինչպես նաև օգտակար հանածոների ամենաբազմազան ծագման հանքավայրերի հիմնական բաղադրամասը։

Տարածվածություն[խմբագրել]

Տարածված է ՀՀ Արարատի, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի մարզերում և ԼՂՀ Մարտակերտի շրջանում։ Օգտագործվում է մաքուր սիլիցիում ստանալու նպատակով, իսկ թափանցիկ, գունազարդ տարբերակները՝ ոսկերչական գործում։ Քվարցային ավազները կարևոր հումք են խեցեգործական և ապակու արդյունաբերության համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png