Կրիստոբալիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կրիստոբալիտ Մեքսիկայի Սան Կրիստոբալ (San Cristobal) հանքավայրի անունով, միներալ։ Քիմիական կազմը՝ SiO_2։ Պոլիմորֆ ձևափոխություններն են՝ {\alpha}—կրիտոբալիտ (խորանարդային համակարգ) և {\beta}—կրիստոբալիտ (տետրագոնային համակարգ)։ {\alpha}-կրիտոբալիտը կայուն է 1470°C-ից բարձր ջերմաստիճանում, պաղելիս փոխակերպվում է տրիդիմիտի, իսկ վերջինս՝ քվարցի։ Արագ պաղելիս {\alpha}—կրիստոբալիտը 180°C—275°C-ում փոխարկվում է {\beta}—կրիստոբալիտի։ Կրիստոբալիտը առաջացնում է օքտաէդրիկ բյուրեղներ, թեփուկավոր, սֆերոլիթային, թելավոր ագրեգատներ։ Անգույն է, սպիտակ։ Փայլը՝ ապակու։ Կարծրությունը՝ 5—7, խտությունը {\alpha}—կրիստոբալիտի՝ 2222 կգ/քմ3, {\beta}—կրիստոբալիտը՝ 2292 կգ/քմ3։ Հանդիպում է էֆուզիվ ապարներում (տրախիտներում, դացիտներում, հրաբխային տուֆերում), ինչպես նաև թերմալ-մետամորֆացված ավազաքարերում, մագնեզիտի երակներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png