Հասպիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հասպիս, (գերմ.՝ Jasper), նստվածքային կայծքարային ապար։ Ամուր է (կարծրությունը՝ 7), անթափանցիկ, կոտրվածքը՝ խեցային։ Հիմնականում կազմված է գաղտնաբյուրեղային քվարցից, երբեմն խառնուրդի ձևով պարունակում է խալցեդոն։ Երկաթի և մանգանի օքսիդների շնորհիվ տարագույն է (կարմիր, դեղին, շագանակագույն, կանաչ)։ Տարածված է մինչքեմբրից մինչև կայնոզոյ (առավել լայն՝ պալեոզոյում)։ Առանձնացվում են ռադիոլարային և ոչ-ռադիոլարային տարբերակներ։ Բարձր կարծրության, դիմացկունության և գեղեցիկ գունավորման շնորհիվ կիրառվում է ոսկերչական գործում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png