Կայծքարային ապարներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կայծքարային ապարի օրինակ

Կայծքարային ապարներ կամ սիլիցիտներ, նստվածքային ապարների խումբ։

Կայծքարային ապարները ամբողջովին կամ ավելի քան 50 տոկոսով կազմված են ազատ կամ ջրային սիլիկահողից։ Ապար կազմող միներալներն են օպալը, խալցեդոնը և քվարցը։

Համապատասխանաբար կայծքարային ապարները լինում են՝

  1. օպալային,
  2. խալցեդոնային,
  3. քվարցային
  4. խառը։

Կառուցվածքը մանրահատիկ և գաղտնաբյուրեղային է։

Ըստ ծագման տարբերում են՝

  1. քեմոգեն (ջեսպիլիտ, կայծքարային տուֆ)
  2. օրգանոգեն (դիատոմիտ, սպոնգոլիտ) կայծքարային ապարներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png