Հաճախություն
Հաճախությունը պարբերական պրոցեսը նկարագրող ֆիզիկական մեծություն է, ցույց է տալիս միավոր ժամանակում կատարված պարբերական գործողությունների թիվը: Սովորաբար նշանակվում է
,
,
և
տառերով: Միավորների միջազգային համակարգում հաճախության միավորը հերցն է՝ Հց (Hz): Հաճախությանը հակադարձ համեմատական մեծությունը կոչվում է պարբերություն: Այն ցույց է տալիս կրկնվող երևույթի տևողությունը: Օրինակ, եթե նորածին երախայի սիրտը բաբախում է րոպեում 120 անգամ, ապա բաբախումների պարբերությունը (երկու բաբախումների միջակայքը) կես վայրկյան է: Ինչպես ժամանակը, հաճախությունը ամենաճշգրիտ չափվող ֆիզիկական մեծություններից է. մինչև 10−17 հարաբերական ճշտությամբ[1]:
Բնության մեջ կան տարբեր հաճախությամբ պարբերական պրոցեսներ՝ սկսած ~10−16 Հց-ից (Արեգակի պտտման հաճախությունը մեր գալակտիկայի կենտրոնի շուրջը) մինչև ~1035 Հց (մեծ էներգիայով տիեզերական ճառագայթների դաշտի տատանումների հաճախությունը):
Քվանտային մեխանիկայում քվանտամեխանիկական վիճակի ալիքային ֆունկցիայի տատանումների պարբերությունը այդ վիճակի էներգիայի ֆիզիկական իմաստն ունի, ինչ հետ կապված՝ միավորների համակարգը հաճախ ընտրվում է այնպես, որ հաճախությունը և էներգիան արտահայտվում են միևնույն միավորներով: Այլ կերպ ասած, անցումային գործակիցը հաճախության և էներգիայի միջև՝ Պլանկի հաստատունը, E=hν բանաձևում ընտրվում է հավասար 1-ի:
Մարդու աչքը ընկալում է 4×1014 հաճախությունից մինչև 8×1014 հաճախությամբ էլեկտրամագնիսական տատանումները. Տատանումների պարբերությամբ որոշվում է լույսի գույնը: Մարդու ձայնային զգայարանը՝ ականջը, ընկալում է 20 Հց-ից մինչև 20 կՀց հաճախությամբ ակուստիկական ալիքները: Տարբեր կենդանիների համար օպտիկական և ակուստիկական տատանումների ընկալման հաճախային ընդգրկույթները տարբեր են:
Ձայնային տատանումների հաճախությունների հարաբերությունը արտահայտվում է երաժշտական ինտերվալների օգնությամբ, ինչպիսիք են օկտավան, տերցիան, կվինտան և այլն: Ձայնի հաճախությունների միջև մեկ օկտավա ինտերվալը նշանակում է, որ այդ հաճախությունները տարբերվում են 2 անգամ: Հաճախային ինտերվալների նկարագրման համար կիրառվում է նաև դեկադան, որը հաճախային միջակայքն է 10 անգամ իրարից տարբեր հաճախությունների միջև: Մարդու ձայնային ընկալունակության ընդգրկույթը 3 դեկադա է՝ 20 Հց-ից մինչև 20 000 Հց:
Բովանդակություն |
Ակնթարթային հաճախությունը և սպեկտրային բաղադրիչների հաճախությունները[խմբագրել]
Պարբերական ազդանշանը բնութագրվում է ակնթարթային հաճախությամբ, որը փուլի փոփոխման արագությունն է: Այդ ազդանշանը կարելի է ներկայացնել նաև որպես հաստատուն հաճախություններ ունեցող հարմանիկ սպեկտրային բաղադրիչների գումար:
Շրջանային հաճախություն[խմբագրել]
Ֆիզիկայի որոշ բաժիններում, մասնավորապես էլեկտրադինամիկայում, ինչպես նաև որոշ կիրառական հաշվարկներում անկյունային (շրջանային, շառավղային, ցիկլիկ) հաճախությունը (նշանակվում է
) Շրջանային հաճախությունը տատանումներրի պարբերության հետ կապված է
առնչությամբ: Շրջանային հաճախության մաթեմատիկական իմաստը տատանումների լրիվ փուլի առաջին ածանցյալն է ըստ ժամանակի: Շրջանային հաճախության միավորը ռադիան/վայրկյանն է:
Պտտական շարժումը դիտարկելիս մեխանիկայում շրջանային հաճախության անալոգը անկյունային հաճախությունն է:
Դիսկրետ երևույթների հաճախություն[խմբագրել]
Դիսկրետ երևույթների՝ իմպուլսների հաճախությունը ֆիզիկական մեծություն է, որը հավասար է միավոր ժամանակում կատարվող դիսկրետ (ընդհատ) իրադարձությունների թվին: Միավորը վ−1 է: Գործնականում իմպուլսի հաճախության չափման համար կիրառվում է Հերցը:
Պտտման հաճախություն[խմբագրել]
Պտտման հաճախությունը ֆիզիկական մեծություն է, որը ցույց է տալիս լրիվ պտույտների թիվը միավոր ժամանակում: Միավորը՝ վ−1՝ պտույտ վայրկյանում:
Առնչվող մեծություններ[խմբագրել]
Հաճախության հետ սերտորեն կապված են հետևյալ մեծությունները՝
- Հաճախային շերտի լայնություն՝
, - Հաճախային միջակայք՝
, - Հաճախային շեղում՝
, - Տատանումների պարբերություն՝
, - Ալիքի երկարություն՝
, - Անկյունային արագություն՝
:
Չափումները[խմբագրել]
- Հաճախության չափման համար կիրառվում են տարբեր տիպի հաճախաչափեր, այդ թվում՝ էլեկտրոնային, կոնդենսատորային, ռեզոնանսային հաճախաչափեր, ինչպես նաև սպեկտրի անալիզատորներ:
- Տրված ճշտությամբ հաճախություն ստանալու համար օգտագործվում են տարբեր չափեր՝ հաճախության ստանդարտներ, հաճախության սինթեզատորներ, ազդանշանների գեներատորներ և այլն:
- Հաճախությունները համեմատվում են հաճախային համեմատիչի կամ օցսիլոգրաֆի օգնությամբ՝ ըստ Լիսաժի ֆիգուրների:
Հղումներ[խմբագրել]
- ↑ «Ատոմական ժամացույցների ճշտության նոր ռեկորդ»։ Membrana։ փետրվարի 5, 2010թ.։ Արխիվացված օրիգինալից 2012-02-09-ին։ http://www.webcitation.org/65JoP77Ex։ Վերցված է 2011-03-04։
,
,
,
,
,
: