Բյուրեղագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բյուրեղագիտություն, գիտություն է բյուրեղների և նյութի բյուրեղային վիճակի մասին։

Ուսումնասիրում է բյուրեղների համաչափությունը, հատկությունները, կառուցվածքը և առաջացման պայմանները։ Բյուրեղագիտության հիմնական մեթոդը խարսխված է բյուրեղների համաչափության հատկության վրա, ըստ որի բյուրեղները դասակարգվում են բյուրեղագիտական 7 համակարգի, 32 դասի և 230 խմբի։ Բացի այդ բյուրեղագիտությունը ունի նաև հետազոտման հատուկ մեթոդիկա, որը ներառնում է բյուրեղների գծագրման և հաշվարկի եղանակները, աճեցման և չափման տեխնիկան, ռենտգենա-կառուցվածքային, էլեկտրագրաֆիկ և բյուրեղաքիմիական վերլուծությունները։

Ծագելով 18-րդ դ․ վերջում, որպես միներոլոգիայի ինքնուրույն ճյուղ, բյուրեղագիտությունը ներկայումս գրավում է միջանկյալ դիրք ֆիզիկայի և քիմիայի միջև՝ գտնվելով դրանց հետ երկկողմանի կապի մեջ։ 20-րդ դ․ 1-ին կեսին ընդունված էր բյուրեղագիտությունը բաժանել երեք մասի՝ երկրաչափական, ֆիզիկական և քիմիական։ Այդ մասերի բովանդակության և ծավալի զգալի փոփոխման հետ կապված, առանձնացել են բյուրեղագիտության առանձին ճյուղեր՝ բյուրեղաքիմիա, բյուրեղաֆիզիկա, բյուրեղաօպտիկա ևն։ Բյուրեղագիտությունը կապված է մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, միներոլոգիայի, պետրոգրաֆիայի և տեխ․ մի շարք դիսցիպլինների, ինչպես նաև կենսաբանության, սիմետրիայի մասին ուսմունքի և բժշկության հետ։ Արագ զարգանում է տեխ․ բյուրեղագիտության կապված սարքաշինությունում արհեստական բյուրեղների կիրառման հետ։ Բյուրեղագիտության զարգացումը դեպի բյուրեղատիպ անիզոտրոպնյութերի ուսումնասիրությունը՝ կհանգեցնի նոր բաժինների ստեղծման։

Բյուրեղագիտության մեջ մեծ դեր են կատարել ֆրանսիացիներ Ռոմե դը Լ/իլյան, Ռ․ Ալյուին, Օ․ Բրավեն, ռուսներ՝ Ա․ Վ․ Գադոլինը, Ե․ Ս․ Ֆեոդրովը, Գ․ Վ․ Վուլֆը, Ա․ Վ․ Շուբնիկովը, Ի․ Ի․ Շաֆրոնովսկին, Լ․ Ա․ Վարդանյանցը ևուրիշներ։