Հրաբխային ապար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Հրաբխային ապարներն այն առաջնային, նախասկզբնական նյութն են, որից կազմավորվել է Երկրի մակերևույթը։ Երկրի վրայի առաջին ապարները հրաբխայիններն են. նրանք ձևավորվել են, երբ մոլորակը սկսել է սառչել։ Մագման հրահեղուկ նյութ է, որի կարծրացման և բյուրեղացման բարդ գործընթացի արդյունքում առաջացել են հրաբխային ապարներում հայտնաբերված բոլոր հանքաքարերը։ Մագման մշտապես առաջանում է Երկրի խորքում։ Նրա առաջացման ընթացքն անհնար է դիտել, ուստի գիտնականները ստիպված են ենթադրություններ անել այդ մասին։ Ֆրանսիացի հանքաբան Դոլոմյոն 18-րդ դարում հնարավորություն ունեցավ դիտել Վեզուվ հրաբխի գործունեությունը, որն այդ ժամանակաշրջանում որոշ չափով ակտիվ էր։ Նա եկավ այն համոզման, որ լավան ծագում է Երկրի խորքերում։ Մագմայի որոշ մասը սառչում և պնդանում է Երկրի կեղևում՝ կազմավորելով մի զանգված, որը կոչվում է հրաբխային ներժայթուկ։ 20-րդ դարի սկզբներին կանադացի ապարագետ Նորման Բոուենը (1887-1956), աշխատելով բնական մագմայի նմանակի՝ հալված սիլիկատների հետ, ուսումնասիրել է սառեցմամբ դրանց բյուրեղացումդ։ Նա հայտնաբերել է, որ մետաղի օքսիդներ պարունակող հանքաքարերն առաջինն են բյուրեղանում, քանի որ ունեն հալման ամենաբարձր կետը։ Ավելի ուշ ձևավորվող բյուրեղները սկզբում առաջացած բյուրեղների և մնացած՝ փոփոխվող բաղադրություն ունեցող հեղուկի փոխազդեցության արգասիք են։

Ապարների շրջապտույտը

Ապարների շրջապտույտը շարունակ նորացնում է Երկրի մակերևույթը։ Շփվելով Երկրի մթնոլորտի հետ՝ հրաբխային ապարները փոխակերպվում են։ Ստեղծվում են նոր հանքաքարեր, և բյուրեղի հատիկները, առանձնանալով ու քշվելով քամիներից, առաջացնում են նստվածքներ։ Նրանցից ձևավորվում են նստվածքային ապարները, որոնք հետո տաքանալով կամ սեղմվելով՝ առաջացնում են փոխակերպված ապարներ և նույնիսկ կարող են վերստին հալվել՝ առաջացնելով նոր հրաբխային ապարներ։

Mec.jpg
Հեյթոր, Դարթմուր (Հարավային Բրիտանիա)

Լեռնաշղթաների մաշվելը

Լեռնաշղթաների ձևավորումը Երկրի խորքային ապարների բարձրացման արդյունք է։ Լեռնաշղթաների առաջացմանը զուգընթաց՝ լեռնագագաթները միլիոնավոր տարիների ընթացքում նաև մաշվում են եղանակի ազդեցությամբ։ Անգլիայի Դարթմուրում գտնվող այս գրանիտը բաթոլիթ կոչվող հրաբխային ներժայթուկի մաս է, որը բյուրեղացել է երկրակեղևի խորքում։ Մի ամբողջ լեռնաշղթա է քայքայվել էրոզիայի պատճառով, որից մնացել է ընդամենը գրանիտե ժայռագագաթը՝ թորը։ Թոր բառն ունի կելտական ծագում։

Խոշոր բյուրեղներ

Ort.jpg

Երբ հեղուկը դանդաղ է սառչում, առաջանում են խոշոր բյուրեղներ, քանի որ ատոմները հասցնում են բյուրեղներում դասավորվել կարգավորված ձևով։ Կախված բյուրեղների ձևավորման ջերմաստիճանից՝, ծծումբ քիմիական տարրն առաջացնում է օրթոռոմբային կամ մոնոկլինային բյուրեղներ։՛Ենթադրվում է, որ Հեյթորի գրանիտը սառել է ավելի քան 1 միլիոն տարվա ընթացքում, որի պատճառով բյուրեղների չափը 5 սմ է։

Ccpb.jpg

Բյուրեղների տաքացումը

Mon.jpg

Ծծմբի փոշիացված բյուրեղները տաքացնելիս հալվում են։ Եթե նրանք արագ են սառեցվում, ապա մոտ 90 °C-ում ձևավորվում են ասեղանման մոնոկլինային բյուրեղներ։ Այդ բյուրեղները բնության մեջ աճում են հրաբխային ֆումարոլի կամ տաք աղբյուրի ջերմության հաշվին։ Բյուրեղները ձևավորվում են ֆումարոլի ելքի շուրջը, որտեղ տեղի է ունենում սառեցումը։

Dandax.jpg

Սառեցված բյուրեղներ

Արագ սառեցված հեղուկը կարող է ձեռք բերել ապակենման կառուցվածք, որում բացակայում է բյուրեղների ներքին կարգավորվածությունը։ Ապակենման այս կառուցվածքի տեսքը կարող է միանգամայն տարբեր լինել համապատասխան բյուրեղային նյութի տեսքից։ Սառեցված ծծումբը ձգվող է և պլաստիկ։ Արագ սառած սիլիկատը կամ մագման դառնում է բնական ապակի, որը միլիոնավոր տարիների ընթացքում կարող է վերածվել բյուրեղների։

Arag.jpg