Թեոփրաստես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեոփրաստեսի կիսանդրին

Թեոփրաստես (հին հուն.՝ Θεόφραστος, լատ.՝ Theophrastos Eresios, ծնվ. շուրջ մ.թ.ա. 370, Լեսբոս — մահ. մ.թ.ա. 288 և մ.թ.ա. 285թթ. միջև, Աթենք), հույն փիլիսոփա-պերիպատետիկ, գիտնական, երաժշտության տեսաբան: Արիստոտելի բարեկամն ու աշակերտը: Բազմակողմանի գիտնական, բուսաբանություն և բույսերի աշխարհագրություն գիտությունների հիմնադիր (Արիստոտելի հետ միասին): Հեղինակ է բնագիտության տարբեր բնագավառներին վերաբերող (ֆիզիկայի, հանքաբանություն, ֆիզիոլոգիա, և այլն) ավելի քան 200 գրքերի, որոնցից մեզ են հասել միայն մի քանիսը: