Օնտարիո (նահանգ)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օնտարիոն (անգլ.՝ Ontario [ɒnˈtɛəri.oʊ]), Կանադայի 10 նահանգներից մեկն է: Այն իր տարածքով երկրորդն է Քվեբեքից հետո և ունի պետական սահման ԱՄՆ-ի հետ: Նահանգի կենտրոնը Տորոնտոն է: Կանադայի մայրաքաղաք Օտտավան նույնպես գտնվում է Օնտարիոյում: Նահանգի տարածքը կազմում է 1 076 395 կմ², իսկ բնակչությունը` 12 160 282 (2006թ-ի մարդահամարի տվյալներով): Օնտարիոն արևմուտքից սահմանակից է Մանիթոբային, արևելքից Քվեբեքին, իսկ հարավից` ամերիկյան Մինեսոտա, Միչիգան, Օհայո, Փենսիլվանիա (Էրի լճով) և Նյու Յորք նահանգներին: