Էրի լիճ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրի լիճը (անգլ.՝ Erie [ˈɪri], ֆր.՝ Érié), հյուսիսամերիկյան հինգ Մեծ Լճերից մեկն է: Լիճը ունի 25 700 կմ² տարածք և այն իր մեծությամբ 13-րդն է աշխարհում: Լճի ամենախոր կետը գտնվում է 64 մ խորության վրա: Լճի ափին են գտնվում Կանադայի Օնտարիո, ԱՄՆ-ի Օհայո, Փենսիլվանիա, Նյու Յորք նահանգները:
| Հյուսիսամերիկյան Մեծ Լճեր |
| Վերին լիճ • Միչիգան լիճ • Հուրոն լիճ • Էրի լիճ • Օնտարիո լիճ |