Հյուսիսարևմտյան տարածքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հյուսիս-Արևմտյան տարածքների քարտեզը

Հյուսիս-Արևմտյան տարածքները (անգլ.՝ Northwest Territories [ˌnɔrθˌwɛstˈtɛrɨtɔəriːz], ֆր.՝ Territoires du Nord-Ouest), Կանադայի 3 խոշոր տարածքներից մեկն է: 1967թ-ից տարածքի կենտրոնը Յելոունաուֆ քաղաքն է: Տարածքի մակերեսը կազմում է 1 346 106 կմ² (երրորդը ամբողջ Կանադայում), որի 15,2% զբաղեցնում է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը: Բնակչությոնը կազմում է 42 940 մարդ (2009թ-ի մարդահամարի տվյալներով): Տարածքի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: