Միլան
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միլան (իտալերեն՝ Milano, լոմբ. Milan, լատիներեն՝ Mediolanum — «հարթավայրի կենտրոնում»)) — Իտալիայի քաղաքներից մեկն է, Հյուսիսային Իտալիայի գլխավոր քաղաքը, Լոմբարդիա տարածաշրջանի վարչական կենտրոնը: Զբաղեցնում է 182 քառ. կմ տարածք, բնակչության թիվը` շուրջ 1,3 մլն մարդ: Միլանը նորաձևության համաշխարհային կենտրոններից մեկն է: Քաղաքում է գտնվում «Լա Սկալա» օպերային թատրոնը: