Մետրոպոլիտեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը տրանսպորտի մասին է։ Այլ գործածությունների համար, այցելեք Մետրոպոլիտեն (բազմանշանակություն)։
Բուդապեշտի ստորգետնյա երկաթգիծը՝ առաջինը մայրցամաքային Եվրոպայում։

Մետրոպոլիտեն (ֆրանսերեն՝ métropolitain ) կրճատ՝ մետրո - քաղաքային արտափողոցային երկաթուղի ուղևորների զանգվածային շտապ փոխադրումների համար։ Մետրոն աչքի է ընկնում մեծ թողունակությամբ, գնացքների շարժման կանոնավորությամբ և շահագործման արագությամբ։ Մետրոյի գծերն անցնում են ստորգետնյա թունելներով, ուղանցներով կամ փողոցի հատուկ առանձնացված մասերով։ Առավել տարածված են մետրոյի ստորգետնյա գծերը, դրանք չեն խախտում քաղաքի հատակագիծը, չեն սահմանափակում գետնընթաց տրանսպորտի և հետիոտների երթևեկությունը։ Մետրոյի անհրաժեշտությունը, հիմնականում, զգացվում է 1 մլն և ավելի բնակչություն ունեցող քաղաքներում։

Բովանդակություն

[խմբագրել] Պատմություն

Առաջին մետրոպոլիտենը կառուցվել է Լոնդոնում, երկարությունը 3.6 կմ։ Թողարկվել է 1863 թվականի հունվարի 10-ին։ Առաջին օրը նոր տրանսպորտից օգտվել է 30000 մարդ։ Սկզբնական շրջանում գործում էր շոգու ուժով, ուղևորները թունելում մրից սևանում և խեղդվում էին։[1] 1890 թվականին շոգեքարշը փոխարինվեց էլեկտրաքարշով։ Մեծ Բրիտանիայում Լոնդոնյան մետրոից հետո երկրորդն էր Գլազգոինը 1896 թվականին։

Երկրորդ մետրոպոլիտենը բացվել է Նյու Յորքում 1868 թվականին։ Նա վերգետնյա էր մինչև 1904 թվականը։ Վերգետնյա էր նաև Չիկագոյի 1892 թվականին բացված մետրոպոլիտենը, որ աշխատում էր շոգիով։

Մայրցամաքային Եվրոպայում առաջին մետրոն Բուդապեշտում էր (1896): Հետագայում կառուցվեցին՝

Խորհրդային Միությունում մերոպոլիտենները գործարկվել են հետևյալ հերթականությամբ՝

[խմբագրել] Անվանում

Լոնդոնյան մետրոպոլիտենի շինարարությունը իրականացրել է «Metropolitan Railways» (թարգմանաբար՝ Մայրաքաղաքային երկաթգիծ) ընկերությունը։ Այս անվանումից էլ առաջացել է «մետրոպոլիտեն» անվանումը, որը օգտագործվում է շատ լեզուներում։[1] Առաջինը Փարիզում 1890 թվականին բացված առաջին մետրոպոլիտենի անվանումն էր՝ Compagnie du chemin de fer Métropolitain de Paris, թեև Մեծ Բրիտանիայում օգտագործվում է underground (ընդհատակյա), ԱՄն-ում subway (բառացի «ճանապարհի տակ») եզրերը։ Լոնդոնցիները մետրոն անվանում են tube (բառացի «խողովակ»)։

[խմբագրել] Հղումներ

  1. 1,0 1,1 «Вокруг света». Ժամանակագրություն (ռուս.)

[խմբագրել] Տես նաև

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով