Կարկուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
կարկտահատիկ
Կարկուտ
Կարկտահարված հողակտորներ Տաշիրի վարչատարածքում

Կարկուտ, պինդ մթնոլորտային տեղում՝ սառցե գնդաձև հատիկների տեսքով։ Տեղում է տարվա տաք եղանակին (Հայաստանում՝ մարտ-հոկտեմբերին)՝ կույտաանձրևային ամպերից՝ օդի վերընթաց շարժումների պայմաններում՝ ամպրոպի, տեղատարափ անձրևների, երբեմն՝ փոթորկային քամու ուղեկցությամբ։ Կարկուտի երակն ունենում է 200 մ-ից մինչև 2 կմ լայնություն և երբեմն՝ մինչև 100 կմ երկարություն։ Տևողությունը, որպես կանոն, 5-10 րոպե է, բացառիկ դեպքում՝ 1 ժամ։

Կարկտահատիկն ունի շերտավոր կառուցվածք, տրամագիծը՝ 6-55 մմ, երբեմն՝ ավելի քան 7 սմ։ Մինչև 20 մմ տրամագծի դեպքում կարկուտը համարվում է օդերևութաբանական վտանգավոր երևույթ, 20 մմ-ից ավելիի դեպքում՝ խիստ վտանգավոր։ Կարկուտը դիտվում է օրվա երկրորդ կեսին (14:00-19:00-ին)։

Տարվա ընթացքում կարկուտով օրերի միջին թիվը Արարատյան դաշտում 4-8 է, նախալեռնային գոտում՝ 8-12, լեռնային գոտում՝ 12-16: Կարկուտը մեծ վնասներ է պատճառում գյուղատնտեսությանը։ Կարկտի դեմ պայքարի առավել տարածված եղանակը ամպերի գերսառած մասի մեջ հրթիռների կամ արկերի միջոցով լրացուցիչ խտացման կորիզների ներարկելն է, որը կատարվում է ռադիոտեղորոշման միջոցով։


Ընթերցե՛ք «կարկուտ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 328